Թռիչքի ժամանակ ինքնաթիռը բախվել է ձիուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Թռիչքի ժամանակ ինքնաթիռը բախվել է ձիուն

13:14 06.08.2023

Ավստրալիայի հարավում ձին բախվել է օդ բարձրացող թեթև ինքնաթիռին. Այդ մասին գրում է Insider-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ կիրակի առավոտյան երկտեղանոց ինքնաթիռը թռչում էր Բրենթվուդի արվարձաններից, երբ թռիչքուղու վրա ձիու տեսքով անսպասելի խոչընդոտ է հայտնվել։ Մոտավորապես 112 կիլոմետր ժամ արագությամբ շարժվող ինքնաթիռը բախվել է կենդանուն և շրջվել։ Բախման հետևանքով տուժել են կենդանին, օդաչուն և ուղեւորը։

Բախումից անմիջապես հետո 63-ամյա տղամարդը հոսպիտալացվել է։ 56-ամյա ուղևորին ցուցաբերվել է նաև առաջին բուժօգնություն։ Ձիուն տեղափոխել են անասնաբուժական կլինիկա, սակայն նրա վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, և կենդանուն փրկել չի հաջողվել։

«Ցավոք, պետք է ասեմ, որ ձին չի հաղթահարել իր վնասվածքները և ստիպված է եղել էվթանազիայի ենթարկել։ Սա ցավալի լուր է դեպքի բոլոր մասնակիցների և ականատեսների համար»,-նշվել է հաղորդագրությունում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

22:48 08.08.2025

Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

22:46 08.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Օգոստոսի 11-ին և 12-ին, ժամը 10։00-16։00-ն Էրեբունի, Ավան և Մալաթիա շրջաններում ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։ ...

ԱԺ նախագահ. Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու է

22:37 08.08.2025

ԱԺ նախագահ. Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պատերազմ այլևս չի լինելու: Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու: Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու: ԿԵՑՑԵ, Ապագան, որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜ , […] ...

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

22:28 08.08.2025

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի […] ...

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

22:18 08.08.2025

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը: Սպիտակ տուն են արդեն տեղափոխվում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: ...

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

22:13 08.08.2025

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...

BACK_TO_TOP