Սողանքն ամբողջությամբ ավերել է վրացական հանգստավայրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Սողանքն ամբողջությամբ ավերել է վրացական հանգստավայրը

21:40 06.08.2023

Ռաչայի բարձրլեռնային շրջանում գտնվող Շովի հանգստավայրը սողանքից հետո ամբողջությամբ անհետացել է, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրան մեջբերում է վրացական «Առաջին ալիքը»։

«Կարելի է ուղղակիորեն ասել, որ Շովին այլեւս չկա, այն ամբողջությամբ ավերված է»,- ասել է քաղաքապետը։

Կալաձեն ցավակցություն է հայտնել արտակարգ իրավիճակի հետևանքով մահացածների ընտանիքներին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել փրկարարներին, ՆԳՆ աշխատակիցներին և կամավորներին, որոնք օգնում են վերացնել աղետի հետևանքները։

Սողանքը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին Շովի գյուղի հյուրանոցներից մեկի մոտ։ Տարերային աղետը քշել է կամուրջներ, վնասել ճանապարհներ, ծածկել հյուրանոցին հարող տնակները։ Ներքին գործերի նախարարության սահմանային ուղղաթիռներով իրականացվել է ավելի քան 200 քաղաքացու տարհանում։ Տեղում աշխատում են ավելի քան 400 փրկարարներ և զինվորականներ։ Սողանքի հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ մեկ ռուս կին։

Աղետի գոտում փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասին

22:58 08.08.2025

Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասին

Անտառային հրդեհների հնարավոր ռիսկերով պայմանավորված և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ օգոստոսի 8-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզպետարանում: Այս մասին հայտնել են Լոռու մարզպետի աշխատակազմից: Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, […] ...

Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

22:48 08.08.2025

Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

22:46 08.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Օգոստոսի 11-ին և 12-ին, ժամը 10։00-16։00-ն Էրեբունի, Ավան և Մալաթիա շրջաններում ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։ ...

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

22:28 08.08.2025

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի […] ...

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

22:18 08.08.2025

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը: Սպիտակ տուն են արդեն տեղափոխվում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: ...

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

22:13 08.08.2025

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...

BACK_TO_TOP