Խոսրով Հարությունյանը չի հասկանում ԱԳՆ տրամաբանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Խոսրով Հարությունյանը չի հասկանում ԱԳՆ տրամաբանությունը

12:31 23.03.2018

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկման է դրվել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ նախագծի լրամշակված տարբերակում ներառված են բոլոր այն առաջարկները, որոնք համահունչ են սահմանադրական պահանջներին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մատնանշել է օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը, որտեղ նշված է, որ ՀՀ ԱԳՆ-ն ղեկավարում է ԱԳ նախարարը, սակայն նշված չէ, որ նախարարը օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ: Պատգամավորի դիտարկմամբ՝ ԱԳՆ-ն այդ գործոնը էական չի համարել:

Հիմնական զեկուցողն ասել է, որ նախարարի՝ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությունները վերաբերում են բոլոր նախարարներին, և այդ մասին կան հարակից օրենքներում, հետևաբար մեջբերումներ անելու կարիք չկա:

Խոսրով Հարությունյանն արձագանքել է, որ ԱԳՆ-ն լղոզված մեկնաբանություն է անում. «Եթե ես ուզում եմ ԱԳՆ գործունեությանը ծանոթանալ, պետք է նաև այլ օրենքնե՞ր ուսումնասիրեմ, այ քեզ բան»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ կա ինստիտուցիոնալ կայացման խնդիր:

«Եթե առաջնորդվենք ձեր տրամաբանությամբ, ապա պետք է միայն շարադրենք պաշտոններն ու սահմանափակվենք այդքանով»,- ասել է Խոսրով Հարությունյանը:

Օրենքի նախագիծն ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

18:30 28.04.2024

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

Ապրիլի 28-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից: Պատարագին հաջորդած հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Դեսպան Պապիկյանը ծաղկեպսակ է զետեղել եկեղեցու բակում […] ...

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սաուդյան Արաբիայում կմասնակցի «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»

18:11 28.04.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սաուդյան Արաբիայում կմասնակցի «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը ապրիլի 27-30-ը կլինի Սաուդյան Արաբիայում՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին» (World Economic Forum)։ Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Սաուդյան Արաբիայի կառավարության, ինչպես նաև ֆորումին մասնակից միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

16:56 28.04.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրեն Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Կատար պաշտոնական այցի շրջանակներում: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։ Մտքեր […] ...

Ավտոմեքենան կամրջից ընկել է Ազատ գետը

16:23 28.04.2024

Ավտոմեքենան կամրջից ընկել է Ազատ գետը

Ապրիլի 28-ին՝ ժամը 12։35-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետազատ գյուղի վարչական տարածքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Վ., ծնված 2000 թ.) դուրս […] ...

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

16:14 28.04.2024

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ […] ...

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

16:08 28.04.2024

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի […] ...

BACK_TO_TOP