22:52 23.02.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը վստահեցրել է Ուկրաինային աջակցության հարցում և հորդորել չմոռանալ աշխարհի այլ հակամարտությունների մասին։ Նա համապատասխան հայտարարություն է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է նախարարը։
Իր ելույթի ընթացքում նա նշել է այլ հակամարտություններ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում և Սուդանում։
«Յուրաքանչյուր կյանք հավասարապես կարևոր է, մարդկությունն անբաժանելի է»,- ասել է արտգործնախարարը։
12:33 28.05.2025
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերին․ ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ «Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերին, ինչը կարևոր է Հարավային Կովկասի բարգավաճման համար, և մենք նշում ենք այս տարի Ադրբեջանի […] ...
12:25 28.05.2025
Ռոնալդուն գոլ խփեց, բայց դա բավարար չէր, որպեսզի «Ալ Նասրը» նվաճեր Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիրՌիադի «Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի վերջին` 34-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեց «Ալ Ֆաթեհին»: Հաշիվը 42-րդ րոպեին բացեց «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Լեգենդար ֆուտբոլիստն արդեն ավարտված առաջնությունում մասնակցեց 30 խաղի, խփեց 25 գոլ և երկրորդ տարին անընդմեջ դարձավ մրցաշարի գլխավոր ռմբարկուն: «Ալ Նասրն» առաջնությունն ավարտեց 70 միավորով և զբաղեցրեց երրորդ տեղը, ինչը […] ...
12:19 28.05.2025
Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ. վարչապետի ելույթը Սարդարապատի հուշահամալիրումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Վարչապետը հուշահամալիրում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ, պարոնայք գեներալներ և […] ...
12:11 28.05.2025
Վրաստանի ՆԳ նոր նախարար է նշանակվել Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ ԳելաձենՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Գելա Գելաձեին ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակելու մասին։ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր պարոն Գելա Գելաձեն նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարար։ Պարոն Գելան իրավաբան է՝ բացառիկ որակավորմամբ։ Նա ունի երկարամյա աշխատանքային փորձ Ներքին գործերի նախարարությունում։ Բացի այդ, նա երկար տարիներ աշխատել է Վրաստանի […] ...
11:49 28.05.2025
Այսօր մենք ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք, քան երբևէ. ՀՀ վարչապետՀայ ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առիթով հղած իր ուղերձում: «Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի հիրավի […] ...