ՆԱՏՕ-ի արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանը, Ուկրաինան և Մերձավոր Արևելքում գործընկերությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+23.09 oC

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանը, Ուկրաինան և Մերձավոր Արևելքում գործընկերությունը

20:40 04.12.2024

Դեկտեմբերի 3-4-ը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել են Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանին հակազդելու միջոցառումները։ Այս մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, արտգործնախարարները քննարկել են, թե ինչպես «լավագույնս աջակցել Ուկրաինային գալիք երկար ձմռանը» և ինչպես դիմակայել «Ռուսաստանի վնասակար գործողություններին ՆԱՏՕ-ի տարածքում»։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը մեղադրել է Ռուսաստանին և Չինաստանին ՆԱՏՕ-ի երկրներին «ապակայունացնելու» փորձի մեջ։ Նա ասել է, որ «Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի միջև մերձեցումն ընդգծում է դաշինքի առջև ծառացած սպառնալիքների գլոբալ բնույթը և պնդել, որ «Ռուսաստանն աջակցում է Հյուսիսային Կորեային իր հրթիռային և միջուկային ծրագրերում»։

Ինչպես նշել է Ռյուտեն, հանդիպման մասնակիցները «քննարկել են Ուկրաինայի ամենահրատապ կարիքները, ինչպես նաև այն, թե դաշնակիցները ինչ կարող են անել կարևոր զինամթերք և հակաօդային պաշտպանություն ապահովելու համար»:

Ռյուտեն պնդել է, որ Ուկրաինային անսասան աջակցությունը առաջնահերթություն է, որպեսզի Կիևը կարողանա «խաղաղության բանակցություններ վարել ուժի դիրքերից, երբ ժամանակը գա»: Գլխավոր քարտուղարը կոչ է արել «նույնիսկ ավելին անել»՝ «այս հակամարտության հետագիծը մեկընդմիշտ փոխելու համար»։

Հանդիպմանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է Եվրամիության հետ անվտանգության ու պաշտպանության հարցերում համագործակցելու մտադրության մասին։

Այս անգամ ՆԱՏՕ-ի դաշնակիցների երկօրյա հանդիպման օրակարգում էր Մերձավոր Արևելքը, որի ընթացքում Հյուսիսատլանտյան խորհրդի անդամները հանդիպեցին Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ՝ քննարկելու «տարածաշրջանում գործընկերների հետ ավելի սերտ համագործակցությունը»: Ռյուտեն լրագրողներին ասել է, որ ՆԱՏՕ-ն շուտով կբացի իր կապի գրասենյակը Ամմանում։

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին հարցին՝ դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է.

«Մենք բոլորս շատ մտահոգված ենք Գազայում հումանիտար իրավիճակով: Մենք ողջունում ենք հրադադարը Լիբանանում, բայց չպետք է միամիտ լինել: Հուսանք, որ հրադադարը կշարունակվի, բայց սա նշանակում է, որ Իրանը և նրան մոտ կանգնած ուժերը պետք է կատարեն այն, ինչ պարտավորվել են անել այս հրադադարի համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 28-ին

11:36 28.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Կանցկացնեմ կյանքիս վերջին մենամարտը. լեգենդար Ջորջիո Պետրոսյանը կավարտի կարիերան

11:29 28.05.2025

Կանցկացնեմ կյանքիս վերջին մենամարտը. լեգենդար Ջորջիո Պետրոսյանը կավարտի կարիերան

Լեգենդար իտալահայ քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը  գրառում է կատարել` հայտարարելով, որ նոյեմբերին իր կարիերայի վերջին մենամարտը կանցկացնի: «Շաբաթ երեկոյան ես պաշտպանեցի իմ Wako Pro աշխարհի չեմպիոնական տիտղոսը։ Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես գոհ չեմ իմ մենամարտից, բայց միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրածի, հակառակ դեպքում ամեն ինչ […] ...

Մասկը SpaceX-ի գլխավոր նպատակը դեպի Մարս թռիչքն է անվանել

11:18 28.05.2025

Մասկը SpaceX-ի գլխավոր նպատակը դեպի Մարս թռիչքն է անվանել

Ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX տիեզերական կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկը Washington Post թերթին տված հարցազրույցում Մարս թռիչքն անվանել է գլխավոր նպատակ՝ չբացառելով նաև Լուսին թռիչքի հնարավորությունը։ «Կարծում եմ՝ գլխավոր նպատակը պետք է լինի Մարսը։ Մենք կարող ենք ճանապարհին վերադառնալ Լուսին։ Բայց գլխավոր նպատակը պետք է լինի Մարսը, քանի որ դա իրականում հաջորդ մեծ թռիչքն է «Ապոլլոնից» հետո»,-ասել […] ...

Մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով․ Կաթողիկոս

11:09 28.05.2025

Մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով․ Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով։ «Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ի հայրենիս և ի սփյուռս մեր ժողովրդի զավակներին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։ Այսօր ոգեկոչում ենք հիշատակները 1918 թ․ մայիսյան հերոսամարտերի, մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի, միասնականության ոգու և քաջարի պայքարի, որի շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Դարերի […] ...

Վրաստանի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

11:00 28.05.2025

Վրաստանի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության ղեկավար և երկրի փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ հրաժարական է տվել։ «Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ որոշել եմ հրաժարական տալ Ներքին գործերի նախարարի պաշտոնից», – Գոմելաուրիի խոսքերն է մեջբերում նախարարության մամուլի ծառայությունը։ Գոմելաուրին նշել է, որ այս որոշումը հեշտ չէր և շնորհակալություն է հայտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա […] ...

Դեմբելեն շարունակում է մնալ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը

10:47 28.05.2025

Դեմբելեն շարունակում է մնալ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը

ր Goal պարբերականը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցանկը։ Ֆուտբոլի անհատական ամենահեղինակավոր մրցանակը ստանալու գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիացուն հաջորդում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լամին Յամալն ու Ռաֆինյան։ «Ոսկե գնդակը» ստանալու գլխավոր ֆավորիտները` ըստ Goal-ի 1. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 2. Լամին Յամալ («Բարսելոնա»), 3. Ռաֆինյա («Բարսելոնա»), 4. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), […] ...

BACK_TO_TOP