Գերմանացի 3 մրցավար կավարտի կարիերան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+30.09 oC

Գերմանացի 3 մրցավար կավարտի կարիերան

15:15 08.08.2025

Բունդեսլիգայի մրցավարներ Դենիզ Այտեկինը, Տոբիաս Վելցն ու Ֆրանկ Վիլենբորգը 2025/26 մրցաշրջանից հետո կավարտեն կարիերան, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

47-ամյա Այտեկինն ու 48-ամյա Վելցը Բունդեսլիգայի ամենաերկարակյաց մրցավարներից են: Նրանք իրենց առաջին խաղերը բարձրագույն դիվիզիոնում սպասարկել են համապատասխանաբար 2008 և 2010 թվականներին: Իսկ Վիլենբորգը մրցավարական կարիերան կավարտի 10 տարի Բունդեսլիգայի հանդիպումներ սպասարկելուց հետո:

Դենիզ Այտեկինը Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաշատ խաղ սպասարկած մրցավարների տասնյակում է (241): Վելցը Գերմանիայի բարձրագույն դիվիզիոնում սպասարկել է 141 խաղ, Վիլենբորգը՝ 121:

Ռեկորդը պատկանում է Ֆելիքս Բրիխին (359). 50-ամյա մրցավարը գերազանցել էր Վոլֆգանգ Շտարկի ցուցանիշը (349) 2024/25 մրցաշրջանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քենիայում թեթևշարժիչային ինքնաթիռը բախվել է ընձուղտի

21:10 08.08.2025

Քենիայում թեթևշարժիչային ինքնաթիռը բախվել է ընձուղտի

Քենիայի Լևա ազգային պարկում թեթևշարժիչային ինքնաթիռ է բախվել ընձուղտի։ Ինքնաթիռում գտնվող ամերիկացի զբոսաշրջիկները չեն տուժել, սակայն կենդանին մահացել է, հաղորդում է KahawaTungu լրատվական պորտալը։ Ըստ առցանց հրատարակության՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։ Հաղորդվում է, որ օդաչուն անվտանգ վայրէջք է կատարելով արգելոցի թռիչքուղու վրա, գնում էր դեպի  ուղևորների իջեցման կետ, երբ թփերի ետևից հանկարծակի երկու […] ...

TASS. Պուտինի և Թրամփի հանդիպումը սպասվում է հաջորդ շաբաթվա վերջին

20:58 08.08.2025

TASS. Պուտինի և Թրամփի հանդիպումը սպասվում է հաջորդ շաբաթվա վերջին

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարելի է ակնկալել հաջորդ շաբաթվա վերջին։ Այս մասին հայտարարել է TASS-ի աղբյուրը։ «Հանդիպումը հնարավոր է հաջորդ շաբաթվա վերջին», – ասել է նա։ ...

Տպավորություն էր, թե Խաչանովը ծաղրում էր ինձ․ Բեն Շելթոն

20:49 08.08.2025

Տպավորություն էր, թե Խաչանովը ծաղրում էր ինձ․ Բեն Շելթոն

Աշխարհի 6-րդ ռակետ Բեն Շելթոնը խոսել է Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչում Կարեն Խաչանովին հաղթելու մասին, տեղեկացնում է ATP Tour-ը։ «Խաչանովի հարվածներն ու մատուցումները տպավորություն էին ստեղծում, թե նա ծաղրում է ինձ։ Երբ գրոհում էր, թվում էր՝ բեռնատարը մեծ արագությամբ սլանում է իմ ուղղությամբ։ Շատ բարդ էր դիմանալը, բայց կարողացա ճիշտ հարվածների միջոցով շտկել իրավիճակն ու հասնել […] ...

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

20:36 08.08.2025

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում․ «Սիրելի՛ արաբկիրցիներ, բարեկամներ և հետևորդներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2022 թ. գարնանը և, կատարելով իմ աշխատանքային պարտականությունները, այսօր հպարտորեն ամփոփում եմ, որ ձեր հետ միասին […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը

20:18 08.08.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ամենօրյա պատասխանատու աշխատանքով պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու և դրա մասը կազմելու վերջիններիս պատրաստակամությունը։ Անդրադառնալով վերջին տարիներին շինարարության ծավալների աննախադեպ աճին՝ Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ այն նպաստել է ոլորտի կազմակերպությունների կարողությունների ավելացմանը, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

20:00 08.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP