17:25 08.08.2025
Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով օգոստոսի 7-9-ը Ծաղկաձորում անցկացվում է արտագնա խորհրդակցություն՝ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով:
Առաջին օրվա խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչները։
Խորհրդակցությունն անցկացվել է Հայաստանի կրթության համակարգին ԵՄ բյուջետային աջակցության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական աջակցությամբ։
Կարևորելով նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպումը՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի գրեթե բոլոր դասարաններում՝ բացառությամբ 12-րդի, որտեղ չափորոշչի ներդրումը նախատեսվում է գալիք ուսումնական տարվանից։ Արաքսիա Սվաջյանը հիշեցրել է՝ նախորդ ուսումնական տարին հայտարարված էր մշակութային կրթության տարի, որի շրջանակում դպրոցներում մի շարք մշակութային նախագծեր և տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել։ 2025-26 ուսումնական տարին անվտանգ և ապահով կրթության տարի է հայտարարվելու։
«Պլանավորում ենք անցկացնել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով նախագծային աշխատանքների էքսպո, որը կկազմակերպվի աշնանային արձակուրդների շրջանում։ Դպրոցներին կառաջարկվի հանդիպումներ կազմակերպել նաև անվանի մարզիկների հետ՝ երեխաների հետ զրույցների և հարցուպատասխանի ձևաչափով։ Անվտանգությունը և ապահովությունը կապված են նաև կենսակերպի և սեփական վարքը կառավարելու հետ, իսկ մարզիկներն այն մարդիկ են, որոնք ունեն վարքի կառավարման բավական բարձր մակարդակ և ուժեղ կամային որակներ: Վստահ ենք՝ նրանց հետ հանդիպումները երեխաների համար անվտանգությանն ուղղված պատկերացումների ձևավորման հետաքրքիր միջոց կդառնան»,-ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ անվտանգ և ապահով կրթական միջավայրը ներառում է դպրոցներում բռնության դեպքերի բացառումը, դրանց ճիշտ արձագանքելու մոտեցումները դպրոցի ներսում և դրանից դուրս։
Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը ներկայացրել է դպրոցների ֆինանսավորման մոդելը՝ ընդգծելով, որ ֆինասավորման համար հիմք են ընդունվելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցների կողմից մուտքագրված ելակետային տվյալները, ուստի կարևոր է, որպեսզի տվյալներն արտացոլեն իրական պատկերը և լինեն ճշգրիտ։
Գալիք ուսումնական տարվա ընթացքում կշարունակվեն ուսուցչական համաժողովները, նախատեսվում է նաև աշակերտական համաժողով։
Մի շարք կարևոր անելիքներ կան նաև Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ուսումնական հաստատություններում ավարտական փուլի, նոր գույքով ապահովման և ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքների հետ կապված։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև դպրոցի տնօրենի նշանական և գործուղման կարգին, ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորմանը, տարակարգի շնորհմանը, սովորողների ընդունելությանը և փոխադրմանը, արտադպրոցական ծրագրերի հաստատման շրջանակում սոցիալական կրեդիտի փոխհատուցմանը, ուսումնական պլանի և դասարանների կոմպլեկտավորմանը, նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանը վերաբերող հարցեր։
Նշենք, որ նոր ուստարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքները կքննարկվեն նաև օգոստոսի վերջին տասնաօրյակում անցկացվող ավանդական խորհրդակցությունների ժամանակ, որոնք կկազմակերպվեն բոլոր մարզերում և Երևանում՝ դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։
22:58 08.08.2025
Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասինԱնտառային հրդեհների հնարավոր ռիսկերով պայմանավորված և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ օգոստոսի 8-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզպետարանում: Այս մասին հայտնել են Լոռու մարզպետի աշխատակազմից: Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, […] ...
22:48 08.08.2025
Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: ...
22:46 08.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Օգոստոսի 11-ին և 12-ին, ժամը 10։00-16։00-ն Էրեբունի, Ավան և Մալաթիա շրջաններում ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։ ...
22:28 08.08.2025
Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տունՐոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի […] ...
22:18 08.08.2025
Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանըՍպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը: Սպիտակ տուն են արդեն տեղափոխվում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: ...
22:13 08.08.2025
Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձելԿրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...