Մաքսատան տարածքում մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ․ ահազանգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Մաքսատան տարածքում մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ․ ահազանգ

10:53 16.12.2019

Լրագրող Հայկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է․

«Երեկ Գյումրիում էի: Մեքենա էի մաքսազերծում: Ամեն ինչ շատ արագ ու առանց քաշքշուկների եղավ: Բանալիների կորստի կամ գողանալու հարցերն ի դեպ շատ արագ կարգավորվեց: Սակայն կա մի խնդիր, որն, ի դեպ, շատերն են նշում: Ուրեմն՝ գալիս ես մաքսային գոտի ու պարզվում է՝ մեքենան, որը պետք է դուրս բերես, գտնվում է ամենախորքում, դիմացն էլ մի 4-5 մեքենա, բոլորն էլ վթարված ու տեղաշարժելու հնարավորություն չկա: Էդ տարածքում մի 10 կառ են պտտվում՝ մեքենաները, որոնք չեն քշվում, տանում-բերում են: Հիմա էն, ինչ աչքիս առաջ եղավ: Հինգ րոպեով տեղ գնացինք, եկանք, մեր մեքենայի դիմաց հայտնվեց մեկ այլ մեքենա՝ նոր բերեցին տեղադրեցին: Հերթով բոլոր կառերի վարորդներին մոտենում ենք, հարցնում՝ Դո՞ւք եք դրել, պատասխանը՝ չէ: Հիմա ասում եմ՝ եղբա՛յր, տասը հոգի եք, տասդ էլ ասում եք՝ մենք չենք դրել, բա ո՞վ դրեց։ Պատասխան չկա: Մի ժամ էստեղ-էնտեղ գնալուց գալուց հետո մի մարդ եկավ, թե բա ես էդ հարցը կարամ լուծեմ՝ գինը 5000 դրամ: Պարզվում է՝ էս կառի վարորդները դրանով փող են աշխատում․ մի մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ: Քարշակի վարորդն ասեց՝ լավ եք պրծել, էն օրը 20000 դրամ տվեցինք, որ կարողանանք մեքենան հանենք: Սիրելի Lusine Mkrtchyan և Shushan Nersisyan ջան, էս հարցը հաստատ Ձեր տիրույթում ա: Էրեկ 5 հոգի աչքիս առաջ մարդա 5 հազարական դրամներ տվեցինք, որ մեքենաները կարողանանք հանել»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=423846131826375&id=100026029746402

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ նախագահ. Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու է

22:37 08.08.2025

ԱԺ նախագահ. Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պատերազմ այլևս չի լինելու: Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու: Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու: ԿԵՑՑԵ, Ապագան, որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜ , […] ...

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

22:28 08.08.2025

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի […] ...

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

22:18 08.08.2025

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը: Սպիտակ տուն են արդեն տեղափոխվում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: ...

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

22:13 08.08.2025

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...

SHANTNEWS

22:00 08.08.2025

SHANTNEWS

ԲՏԱ նախարար. Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

21:53 08.08.2025

ԲՏԱ նախարար. Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

Այս օրերին Վաշինգտոնում եմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այցի շրջանակում քիչ առաջ Սպիտակ տանը հանդիպել եմ գործընկերոջս՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (Office of Science and Technology Policy – OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ […] ...

BACK_TO_TOP