Ամստերդամը կարող է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր գնել Ուկրաինայի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+26.09 oC

Ամստերդամը կարող է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր գնել Ուկրաինայի համար

08:33 18.04.2024

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում ասել է, որ Ամստերդամը կարող է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր գնել այն երկրներից, որտեղ դրանք կան և փոխանցել Ուկրաինային։

«Մենք գիտենք, թե որքան պետք է դա նրանց, և մենք գիտենք, որ կարող ենք դա անել։ Շատ երկրներ ունեն Patriot համակարգեր, բայց նրանք կարող են չցանկանալ դրանք ուղղակիորեն մատակարարել: Մենք կարող ենք գնել և առաքել Ուկրաինա», – վարչապետի խոսքերը մեջբերել է Financial Times-ը:

Նախկինում Նիդեռլանդների բյուջեում 2 միլիարդ եվրո էր պահվում 2024 թվականին Ուկրաինային օգնության համար։ Հունվարի վերջին երկրի իշխանությունները հայտարարել էին, որ Կիևին 122 միլիոն եվրո կհատկացնեն զինամթերքի, ռազմական տեխնիկայի և կիբերանվտանգության բարելավման համար։

Մարտի սկզբին թագավորության պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը հայտարարել էր, որ Հաագան 250 միլիոն եվրո կհատկացնի չեխական նախաձեռնությանը` Ուկրաինայի համար հրետանային արկեր գնելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն Երուսաղեմում ընդունել է Բլինքենին

13:09 01.05.2024

Նեթանյահուն Երուսաղեմում ընդունել է Բլինքենին

Մեկնարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Երուսաղեմում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Ըստ տեղեկությունների՝ խոսակցությունը ընթանում է փակ դռների հետևում։ Ավելի ուշ տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում, որին իսրայելական կողմից կմասնակցեն ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին և մի շարք այլ […] ...

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ շարունակել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը

12:52 01.05.2024

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ շարունակել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակել են երկրորդ ընթերցման շրջանակներում քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Հանդիպման մեկնարկին նախորդել է պատգամավորների ծեծկռտուքը։ Խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչները վիճաբանել են։ Պատճառը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ, պատգամավոր Լևան Խաբեիշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն էր, ով ապրիլի 30-ին տուժել էր հատուկ […] ...

Գազայում զոհերի թիվն աճել է

12:44 01.05.2024

Գազայում զոհերի թիվն աճել է

2023 թվականի հոկտեմբերի սկզբից Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողության հետևանքով զոհվել է գրեթե 34,6 հազար պաղեստինցի։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34 568-ի, ևս 77765 մարդ վիրավորվել է»,- ասվում է Առողջապահության նախարարության պաշտոնական հեռագրային ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ […] ...

Տոկաևը ողջունել է Ալմաթիում ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ վարելու Բաքվի և Երևանի համաձայնությունը

12:25 01.05.2024

Տոկաևը ողջունել է Ալմաթիում ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ վարելու Բաքվի և Երևանի համաձայնությունը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու, խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար։ Այս մասին ասվում է Ղազախստանի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։ «Ես ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով բանակցություններ վարելու արտաքին գործերի նախարարների մակարդակով, երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ։ […] ...

Ալիևի կարծիքով՝ եվրոպական տերությունները նեոգաղութատիրության քաղաքականություն են վարում

12:14 01.05.2024

Ալիևի կարծիքով՝ եվրոպական տերությունները նեոգաղութատիրության քաղաքականություն են վարում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է եվրոպական մի քանի խոշոր երկրների կողմից վարվող նեոգաղութատիրության քաղաքականությանը վերջ դնելու անհրաժեշտության մասին։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ եվրոպական որոշ խոշոր երկրներ 21-րդ դարում այլ երկրներին վերաբերվեն որպես գաղութների, աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության զզվելի պրակտիկայի վրա», – ասել է Ադրբեջանի ղեկավարը` ելույթ ունենալով «Երկխոսություն հանուն խաղաղության […] ...

ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

11:25 01.05.2024

ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ այսօր դիվանագիտական հաստատությունը փակ է: «Շնորհավո՜ր Աշխատանքի օրը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանատունն այսօր փակ է»,-նշվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ ...

BACK_TO_TOP