Միլիոնավոր երեխաների կյանք փրկած դոնորը հանգստի է անցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+20.09 oC

Միլիոնավոր երեխաների կյանք փրկած դոնորը հանգստի է անցել

20:26 17.05.2018

Ավստրալացի  դոնոր Ջեյմս Հարիսոնը, ում արյունն օգնել է փրկել ավելի քան երկու միլիոն մանուկների կյանք, արել է արյան պլազմայի իր վերջին նվիրատվությունը, հաղորդում է The Independent- ը:

Հարիսոնի արյունը պարունակում է  հազվագյուտ  հակամարմիններ D ռեզուսի հակածինի նկատմամբ, որոնք օգնում են հղիության ընթացքում մոր և երեխայի արյան ռեզուսների տարբերության ժամանակ, երբ մոր օրգանիզմը սկսում է արտադրել հակառեզուսային հակամարմիններ: Ըստ Կարմիր խաչի հաշվարկների՝ մինչև 1967 թվականը ռեզուս-կոնֆլիկտի պատճառով  ամեն տարի մահանում էին հազարավոր ավստրալացի երեխաներ:

Երիտասարդ ժամանակ Հարիսոնը տարել է բարդ վիրահատություն, նրա կյանքը փրկել հաջողվել է 13 լիտր արյան փոխներարկմամբ: Դրանից հետո նա որոշել է դոնոր դառնալ: 61 տարի շարունակ  ավստրալացին երկու շաբաթը մեկ նվիրաբերել է իր արյունը` ընդհանուր առմամբ 1,173 անգամ, ինչի համար նրան երկրի իշխանությունները պարգևատրել են Ավստրալիայի շքանշանով, իսկ Գինեսի ռեկորդների գիրքը նրան բնութագրել է որպես «աշխարհի ամենակտիվ դոնոր»:

Մայիսին Հարիսոնը դարձավ 81 տարեկան: Ըստ ավստրալական օրենքի՝ դա արյան դոնորի համար նախատեսված առավելագույն տարիքն է: Մայիսի 11-ին Հարիսոնը վերջին անգամ է արյուն նվիրաբերել:

«Ես շատ  կյանքեր եմ փրկել, օգնել եմ շատ երեխաների լույս աշխարհ գալ»,- ասել է Հարիսոնը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նշվել է սովորություն, որը վնասում է միլիոնավոր մարդկանց արյունատար անոթները

23:38 29.04.2024

Նշվել է սովորություն, որը վնասում է միլիոնավոր մարդկանց արյունատար անոթները

Ծխելը արյան անոթները քայքայող գլխավոր գործոններից մեկն է, զգուշացրել է թերապևտ Իրինա Բարանովան։ Բժիշկը պատմել է «Ռոսիյսկայա գազետա»-ին, թե ինչպես է այս վատ սովորությունը վնասում միլիոնավոր մարդկանց առողջությունը։ Վնասակար յուղոտ սնունդն ու ծխելը անոթների քայքայման հիմնական հրահրող գործոններն են, հայտարարել է թերապևտը։ Նա նշել է այս գործոնները որպես սրտի հիվանդության պատճառ: Նրա խոսքով՝ նիկոտինն ու […] ...

Նշվել են ատամները մաքրելու ոչ ակնհայտ կանոնները

23:14 29.04.2024

Նշվել են ատամները մաքրելու ոչ ակնհայտ կանոնները

Ատամները լվանալիս պետք է հետևել մի շարք՝ երբեմն աննկատ, բայց շատ կարևոր կանոնների, ասել է ատամնաբույժ Վլադիմիր Լոսևը։ Նա այս մասին խոսել է NEWS.ru-ի հետ զրույցում։ Մասնագետի խոսքով՝ խոզանակի գլուխը պետք է դնել 45 աստիճան անկյան տակ, իսկ մաքրումը ավելի լավ է սկսել հեռավոր ծամող ատամներից՝ աստիճանաբար շարժվելով դեպի առջևի ատամները։ «Ժամանակ տրամադրեք մաքրման գործընթացին: […] ...

Նախատեսվում է 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում

12:34 29.04.2024

Նախատեսվում է 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում

2023թ. մեկնարկած ծրագրով հարմարավետ պայմաններ կապահովվեն 4 պոլիկլինիկաներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախատեսվում է ևս 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում: ...

Բացահայտվել են երեխաների հոգեբանական տրավմայի հիմնական պատճառները

22:42 27.04.2024

Բացահայտվել են երեխաների հոգեբանական տրավմայի հիմնական պատճառները

Երեխան կարող է հոգեբանորեն տրավմայի ենթարկվել մորից երկար բաժանվելուց կամ ծնողներից մեկի կամ երկուսի ուշադրության պակասից, ասում է առաջատար հոգեբան Մարինա Բասմանովան: Նա Lente.ru-ի հետ զրույցում նշել է երեխաների մոտ նմանատիպ խնդիրների այս և մի քանի այլ պատճառներ: Բասմանովան նախազգուշացրել է, որ երեխայի մոտ կարող է առաջանալ մերժման տրավմա, եթե նա վաղ մանկության շրջանում չստանա […] ...

Նշվել են տեսողության համար ամենաօգտակար մթերքները

22:23 27.04.2024

Նշվել են տեսողության համար ամենաօգտակար մթերքները

Որոշ մթերքներ կարող են դրական ազդեցություն ունենալ տեսողության վրա, քանի որ դրանք պարունակում են վիտամիններ և միկրոտարրեր, որոնք մասնակցում են նյութափոխանակության գործընթացներին և բարելավում են արյան շրջանառությունը և աչքերի սնուցումը: Ակնաբույժ Սվետլանա Միրգորոդսկայան Գազետա.Ru-ին պատմել են, թե որոնք են այդ մթերքները: Նրա խոսքով, տեսողության և աչքի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող նյութերից են A, B1, […] ...

Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը

20:45 27.04.2024

Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը

Մեկ անձի համար խորովածի մեկ բաժինը չպետք է լինի 150 գրամից ավելի, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել, «ՌԻԱ Նովոստիին» ասել է առողջության առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։ «Մեկ անձի համար շիշ խորովածը չպետք է լինի ավելի քան 150 գրամ, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել […] ...

BACK_TO_TOP