15:42 19.03.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անթույլատրելի է համարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս մասին նա լրագրողներին ասել է ուրբաթ՝ մարտի 19-ին:
«Պուտինի մասին Բայդենի հայտարարությունն անընդունելի է պետության ղեկավարի համար: Սա հայտարարություն չէ, որը կարելի է ընդունել և կուլ տալ»,- Էրդողանին մեջբերում է Hurriyet-ը:
Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը բարձր է գնահատել Պուտինի պատասխանը Սպիտակ տան ղեկավարի խոսքերին՝ այն անվանելով շքեղ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահն արել է այն, ինչ անհրաժեշտ էր:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին նշել է, որ ամերիկացի առաջնորդը չի պատրաստվում մեղմել Ռուսաստանի հասցեին արված արտահայտությունները, բայց կշարունակի միջուկային զենքի չտարածման ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության հնարավորություններ փնտրել։
Պուտինը Բայդենին հրավիրել է ուղիղ եթերում զրույցի՝ Ամերիկայի ղեկավարի կոշտ խոսքերից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում սկսված ճգնաժամի պատճառով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ Ջո Բայդենն ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Պուտինը կվճարի ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու համար, ինչպես նաև դրական պատասխան էր տվել, երբ իրեն հարցրել էին՝ արդյո՞ք ինքը Պուտինին համարում է մարդասպան։
ՌԴ նախագահի կարծիքով՝ ուրիշներին քննադատելիս մարդը, կարծես, հայելու մեջ է նայում։
Ջո Բայդենի հարցազրույցից հետո Ռուսաստանը Միացյալ Նահանգներում իր դեսպանին կանչել է խորհրդակցությունների։ Անատոլի Անտոնովը Մոսկվա կմեկնի մարտի 20-ին։ Ըստ ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարության՝ քննարկումների ընթացքում կվերլուծվեն Վաշինգտոնի հետ հարաբերությունները։
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունն իր հերթին Facebook-ի իր էջում գրել է, որ «ամերիկյան ղեկավարների առանձին չմտածված հայտարարությունները սպառնալիքի տակ են դնում արդեն իսկ չափազանց առճակատային հարաբերությունները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Մոսկվան կողմ է երկխոսության հաստատմանը»։
10:26 13.06.2025
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգմանԻսրայելի կողմից Իրանի վրա հարվածները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների իմացության և համակարգման, որը կկրի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ: «Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության: Համապատասխանաբար, ԱՄՆ կառավարությունը, լինելով այս ռեժիմի հիմնական աջակիցը, նույնպես […] ...
10:21 13.06.2025
Իրաքը փակել է օդային տարածքըԻրաքի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը և դադարեցրել թռիչքները՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների պատճառով, ուրբաթ առավոտյան Իրաքի «Շաֆաք Նյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ «Իրաքի օդային տարածքը փակ է, և թռիչքներն ամբողջությամբ […] ...
10:17 13.06.2025
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդԹեհրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ «Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով մոտ 50 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են», -ուղիղ եթերում ասել է պետական լրատվական հաղորդավարը։ ...
10:11 13.06.2025
Խամենեին «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համարԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար։ «Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը բաց չի թողնի նրան ( Իսրայելին – խմբ.), եթե դա է Ամենակարողի կամքը», – Խամենեիի ուղերձն է մեջբերում իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նա նաև հաստատել է, […] ...
10:03 13.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին ԻրանիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտներին ուղղված հարվածներին։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հետևում է Իրանի հնարավոր հակահարվածներին, և որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Արթնացող առյուծ» […] ...
10:00 13.06.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՉեխիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...