18:53 26.04.2022
Այսօր՝ ապրիլի 26-ին, ազդարարվել է քրեակատարողական հիմնարկներում փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի ու ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի միջև բարձր համագործակցության շրջանակներում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել էլեկտրոնային նոր հարթակ, որով կերաշխավորվի կոնֆիդենցիալ հաղորդակցությունը: Տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը։
Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԹՊԻՀ գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին՝ ունեցած փայլուն համագործակցության համար, կարևորելով ծրագրի՝ մարդու իրավունքների պաշտպանությանը միտված լինելու ասպեկտը, միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ փաստաբան-վստահորդ հաղորդակցության 24/7 նոր մեխանիզմը կհանդիսանա միջազգային փորձի լավագույն օրինակ այլ պետությունների համար:
Իր հերթին, ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիին կարևորել է արդարադատության նախարարություն-Փաստաբանների պալատ օրինակելի համագործակցության ձևաչափը և վերահաստատել ծրագրից բխող միջոցառումների ապահովման հարցում ամերիկյան կողմի աջակցությունը: Ծրագիրն իրականացվելու է ԹՊԻՀ գրասենյակի բարձր հովանու ներքո՝ Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) կատարմամբ:
Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Փաստաբանների պալատի հետ ունեցած համագործակցությունը՝ նշելով, որ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված բազմամասնագիտական աշխատանքային խմբի անդամների ջանքերով մշակվել է երկկողմ փոխհամաձայնեցված ծրագիր, որի իրականացումը հնարավորություն կտա՝
1) առավել մատչելի ու հասանելի դարձնել 24/7 ռեժիմով իրավաբանական օգնությունը ՔԿՀ-ներում.
2) խնայել փաստաբանների կողմից ՔԿՀ-ներ այցելելու համար ծախսվող ժամանակը՝ բարձրացնելով պետական միջոցների հաշվին տրամադրվող իրավաբանական օգնության արդյունավետությունը.
3) նվազեցնել ՔԿՀ-ներում փաստաբանի այցելության հետ կապված տեխնիկական և վարչարարական աշխատանքները (պահանջագրի, անցագրի լրացում, զննություն և այլն):
Փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու կառուցակարգերի ներդրման աշխատանքները նախատեսվում է իրականացնել սկզբնապես «Արմավիր» ՔԿՀ-ում՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց և հանրային պաշտպանների միջև կապը: Ծրագիրը կընդգրկի բոլոր քրեակատարողականները՝ հեռանկարում ունենալով էլեկտրոնային նոր հարթակն օգտագործել ոչ միայն հանրային պաշտպանների, այլև մյուս փաստաբանների, տեսակցություն ցանկացող այլ անձանց համար:
23:59 28.05.2025
Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանըԲրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի և նրա ընկերների մասին վեպերի շարքի շնորհիվ, հավանություն է տվել երիտասարդ կախարդի պատմության վրա հիմնված հեռուստասերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությունը։ «Երեքն էլ (խմբ.դերասաններն) հրաշալի են։ Ես չէի կարող ավելի երջանիկ լինել», – գրել է գրքերի հեղինակը X-ի միկրոբլոգում՝ սերիալի դերասանական կազմի մասին։ Ավելի վաղ […] ...
23:57 28.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:50 28.05.2025
Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...
23:43 28.05.2025
Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթըՈւկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...
23:35 28.05.2025
Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացԹեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...
23:26 28.05.2025
Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ ենՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...