Հատուկ աղոթք Հարավային Սուդանում և Կոնգոյում խաղաղության հաստատման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+22.09 oC

Հատուկ աղոթք Հարավային Սուդանում և Կոնգոյում խաղաղության հաստատման համար

19:35 23.02.2018

Փետրվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի կողմից 2018 թվականին փետրվարի 4-ին արված կոչին ընդառաջ, Մայր աթոռ Սուրբ էջմիածնում հընթացս Մեծի պահոց հանգստյան ժամերգություն-հսկման կատարվեց նաև խաղաղության հատուկ աղոթք` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Հարավային Սուդանում խաղաղության շուտափույթ հաստատման համար:

Ժամերգությանը ներկա էին նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ և Մայր աթոռի աշխատակիցներ:

Խաղաղության համար կատարվող այս մասնավոր աղոթքը, դրան մասնակցող տարբեր եկեղեցիների ու քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչների ընկալմամբ, նպատակ ունի ավետարանական խաղաղության հաստատմանն ուղղված մի նոր վկայություն կերտել բոլոր այն երկրներում, որտեղ քրիստոնյաներն ամենից ավելի կարիք ունեն խաղաղության ու ապահովության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ Եկեղեցու գործունեության վերաբերյալ բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչների հարցերին

21:55 27.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ Եկեղեցու գործունեության վերաբերյալ բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչների հարցերին

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն տիար Վազգեն Յակուբյանի և Բրազիլիայի ՀԲԸՄ մշակութային գծով տնօրեն տիար Նորայր Շահինյանի։ Հանդիպմանը տիար Յակուբյանը, նշել է, որ հյուրերի՝ Հայաստան այցի նպատակն է ի մոտո […] ...

61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է

21:31 27.04.2024

61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է

Երևանի քաղաքապետարանը շարունակում է պատմել Երևանի մարդկանց մասին. այս անգամ շարքի հերոսը 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն է, ով արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է: Մանրամասները՝տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին

20:36 27.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» (ԴՀԽ) հասարակական կազմակերպության անդամներին։ Հանդիպմանը ԴՀԽ-ի նախագահ տիար Գուրգեն Մելիքյանը Հայոց Հայրապետին ներկայացրել է կազմակերպության նպատակներն ու ծրագրերը՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունը նորաստեղծ խորհրդի արդյունավոր գործունեության համար։ Իր հայրական օրհնությունը բերելով ՀԿ-ի անդամներին՝ Նորին Սրբություն […] ...

Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ

20:09 27.04.2024

Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է նաև Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի երեք մարզում իրականացվել է գարնանային ծառատունկ. ՇՄՆ

16:52 27.04.2024

Հայաստանի երեք մարզում իրականացվել է գարնանային ծառատունկ. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության երեք մարզում իրականացվեց համապետական ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներ իրականացվեցին նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։ Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, թեղի, հացենի, տնկվեց շուրջ 14,000 ծառ։ Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների […] ...

Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

16:18 27.04.2024

Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

Նոր կյանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական դարձած «Ծաղկահավաք»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկներն արդեն տարիներ շարունակ վերամշակվում են և ոչ թե այրվում, ինչպես արվում էր 10 տարի առաջ: Բոլոր ծաղիկները հավաքվում են և տեղափոխվում հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու թերթիկները: «Արալեզ» բարեգործական ՀԿ-ի հիմնադիրներից […] ...

BACK_TO_TOP