Անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ. Սարգիս Ստեփանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+19.09 oC

Անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ. Սարգիս Ստեփանյան

20:59 28.04.2023

ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ, հատուկ ջոկատային, հետախույզ Սարգիս Ստեփանյանի պատմությունը շատերին է հայտնի։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով նա կորցրել է երկու ոտքն ու աջ ձեռքը, բայց կարողացել է կյանք վերադառնալ։ Դժվարություններ հաղթահարած այս մարդու մասին է նաև «ԲազկամարԴը» գիրքը։ Հերոս Սարգիս Ստեփանյանի և գրքի հեղինակի հետ էր հանդիպումը Կառնուտի միջնակարգ դպրոցում։

2014 թվականին հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ է վիրավորվել՝  արկի պայթունից կորցնելով երկու ոտքն ու ձեռքը, երբ վիրավոր զինվորին էր մարտի դաշտից դուրս բերում։ Ծանր վիրավորումից ամիսներ անց Սարգիսը սկսում է քայլել, զբաղվել սպորտով, հռչակվում է բազկամարտի Եվրոպայի և Աշխարհի բազմակի չեմպիոն։ Սարգիսն իր օրինակով է ապացուցում, որ անհնարին ոչինչ չկա։

«Ամենադժվարը, այո՛, պետք է կարողանաս ինքդ քեզ հաղթել, որովհետև դա հեշտ չէ, եթե կարողանում ես հաղթանակած դուրս գալ ինքդ քեզ հետ, արդեն հեշտ  է լինում առօրյա  կյանքդ, կենցաղը հաղթահարել։ Բանաձևը չեմ կարծում, որ շատ բարդ է, պետք է կարողանաս հաշվի նստել քեզ հետ, պետք է կարողանաս ամեն օր ամփոփել քո օրը, հասկանաս, թե որտեղ ես թերանում, սխալվում, որպեսզի էդ սխալները ուղղես։ Որտեղ պետք է ուժեղ գտնվես, քո ծույլ տեղերը իմանալով քեզ ոտքի ես կանգնեցնում, արդեն առհասարակ հեշտանում է առօրյա կյանքը»,- աշակերտների հետ հանդիպմանը նշեց փոխգնդապետ, հետախույզ Սարգիս Ստեփանյանը։

Այդ դժվարությունները հաղթահարելով միմիայն ուժեղացել է իր հանդեպ ունեցած խստապահանջության շնորհիվ՝ վայել ինչպես զինվորականին։ Եվ այս բանաձևով է առաջնորդվում՝ օգնելով այն զինվորներին, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել պատերազմի պատճառով։ Սարգիսը հիմնել է հայ հերոսների վերականգնողական կենտրոն։ Հերոս զինվորականը մեր հերոսների կողքին է։

«Մենք սովորաբար պատմում ենք հերոսների մասին, որոնք չկան, մենք հնարավորություն չունենք նրանց հետ խոսելու, նրանց լսելու, բայց էս դեպքում մենք ունենք շատ լավ հնարավորություն հենց  իրական հերոսին տեսնելու, հենց գրքի  առանձին պարբերություններին իրականում  անդրադառնալու ու մանրամասն քննարկելու։ Գրքի հերոսը ձեր դիմաց նստած է»,- այսպես իր խոսքը սկսեց  «Բազկամարդը» գրքի հեղինակ Դավիթ Դավթյանը։

Հեղինակը՝ Դավիթը, նշում է, որ այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր միայն հաղթելու և պայքարելու մոտիվացիա ունեն։«Արիության համար» մեդալը Սարգիս Ստեփանյանի անկոտրում կամքի, իր առաքելության խորհրդանշանն է։ Նա շարունակում է ծառայե լՀՀ Զինված ուժերում ու դեռ երկար պատրաստ է կրել զինվորական համազգեստը։

«Ես մտածում եմ և վստահ եմ, որ դեռ անելիքներ ունեմ հայոց բանակում և պետք է դեռ երկար ծառայեմ, մեր նման տղաները պիտի երկար ծառայեն և իրենց օրինակով, իրենց փորձով օգուտ տան Հայոց բանակին։ Մենք մեր տեսակով պետք է ոգեշնչենք մեր ազգին և պետք է քայլ առ քայլ ուժեղանանք, ոտքի կանգնենք, որ ցանկացած խոչընդոտի, ցանկացած դժվարության առաջ պատվով կանգնենք»,- շեշտում է փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը։

Այս աշակերտների համար նա ևս դարձավ ոգեշնչման օրինակ։ Սարգիսն իր առաքելությունն է համարում նաև մյուսներին օգնելն ու իր հետևից տանելը:

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանը

23:59 28.05.2025

Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանը

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի և նրա ընկերների մասին վեպերի շարքի շնորհիվ, հավանություն է տվել երիտասարդ կախարդի պատմության վրա հիմնված հեռուստասերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությունը։ «Երեքն էլ (խմբ.դերասաններն) հրաշալի են։ Ես չէի կարող ավելի երջանիկ լինել», – գրել է գրքերի հեղինակը X-ի միկրոբլոգում՝ սերիալի դերասանական կազմի մասին։ Ավելի վաղ […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 28.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը

23:50 28.05.2025

Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը

2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...

Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը

23:43 28.05.2025

Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը

Ուկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

23:35 28.05.2025

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

23:26 28.05.2025

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...

BACK_TO_TOP