13:58 11.09.2023
Ըստ էության` արձանագրությամբ մահապատիժը վերացվում է եւ ոչ ոք չի կարող դատապարտվել եւ ենթարկվել մահապատժի, իսկ արձանագրության դրույթների վերաբերյալ որեւէ վերապահում կոնվենցիայի 57-րդ հոդվածի իմաստով թույլատրելի չէ: Վավերացումը համահունչ է մահապատիժը Հայաստանում` որպես ամբողջական վերացման կողմնակից պետության դիրքորոշմանը, ավելին` մահապատիժն արդեն իսկ արգելված է սահմանադրական նորմերով եւ դրա սահմանափակումներով: Սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե կոնվենցիային կից՝ ««Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նշվել է, որ արձանագրության վավերացումը համահունչ է ՀՀ՝ արդեն իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների ենթատեքստում:
Այն ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի անդամ տասը պետությունների կողմից, 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, արձանագրությամբ պարտավորված լինելու մասին համաձայնություն արտահայտվելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրվել է 2006 թվականի մայիսի 19-ին, սակայն մինչ օրս չի վավերացվել:
Փոխնախարարն ընդգծել է, որ արձանագրությունը միջազգային եզակի փաստաթղթերից է, որի առնչությամբ Նախարարների կոմիտեի հանդիպման ընթացքում, տարին մեկ անգամ, մահապատժի վերացման համընդհանուր արշավի շրջանակում գրավոր հարցում է իրականացվում ԵԽ անդամ՝ չստորագրած եւ չվավերացրած երկրների շրջանում, պարզելու համար պատճառները: Նման դեպքերում Հայաստանի պատվիրակությունը ստիպված է լինում հիմնավորումներ ներկայացնել չստորագրելու կամ չվավերացնելու հանգամանքների վերաբերյալ: Արձանագրության ստորագրման եւ վավերացման հարցը պարբերաբար դրվում է նաեւ ԵԽԽՎ օրակարգում: ԵԽ գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալները, ԵԽ այլ պաշտոնյաներ քանիցս անդրադարձել են արձանագրության վավերացմանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին եւ խնդրել անհրաժեշտ ուշադրություն հատկացնել այս հարցին:
Հայաստանը 2003 թվականին վավերացրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային թիվ 6 արձանագրությունը եւ այս ենթատեքստում, ըստ Կարեն Կարապետյանի, թիվ 13 արձանագրությունը համարվում է դրա տրամաբանական շարունակությունը եւ արտահայտում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների վճռականությունը ձեռնարկել վերջնական քայլ՝ ուղղված մահապատժի վերացմանը: Բացի այդ, 2001 թվականի հունիսի 18-ից ՀՀ համար ուժի մեջ է մտել Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի մահապատժի վերացման երկրորդ կամընտիր արձանագրությունը, որին Հայաստանը միացել է առանց վերապահումների:
Ըստ փոխնախարարի՝ Հայաստանի կողմից արձանագրության վավերացումը ԵԽ կողմից կգնահատվի իբրեւ կարեւորագույն դրական քայլ, լուրջ առաջընթաց երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման առումով, կամրապնդվի Հայաստանի վարկանիշն իբրեւ իր պարտավորությունները հարգող ԵԽ անդամ պետություն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվել է՝ արձանագրության վավերացումը ՀՀ-ի համար որեւէ հավելյալ հանգամանքո՞վ է արդյոք պայմանավորված:
Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ արձանագրության վավերացումը որեւէ լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու:
Հարակից ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ միջազգային փաստաթղթի հիմքում եվրոպական զարգացումներն են Եվրոպայի խորհրդի ձեւավորումից հետո մինչեւ մեր օրերը, որը, ըստ էության, արձանագրում է մեկ ընդհանուր մոտեցում՝ մահապատժից՝ որպես պատժի տեսակից հրաժարում: Ըստ հարակից զեկուցողի՝ փուլային ճանապարհ է անցել մահապատժից հրաժարվելու մոտեցումը: Նրա հավաստմամբ 21-րդ դարի սկզբին եվրոպական պետությունների մեծ մասը մահապատիժը վերացրել էին խաղաղ պայմաններում:
Նշվել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի կիրառվել մահապատիժ: Ըստ Վլադիմիր Վարդանյանի` սահմանադրական բոլոր քննարկումների ժամանակ մահապատիժը դիտարկվել է որպես բացառիկ պատժամիջոց, որը պետք է վերացվի:
Հարակից զեկուցողի հավաստմամբ միակ մտահոգությունն այն է, որ մեր երկիրը չդառնա ԵԽ վերջին պետությունը, որ վավերացնի այս փաստաթուղթը:
Նա կոչ է արել գործընկերներին վավերացնալ միջազգային փաստաթուղթը:
Մտքերի փոխանակությանը ,Հայաստանե խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձանագրության վավերացման շրջանակում կարեւորել է ադրբեջանական ռեժիմի իրականացրած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտումը: «Ի լուր աշխարհի մենք եւս մեկ անգամ պետք է արձանագրենք, թե ինչպես է ադրբեջանական վայրագ ռեժիմը գնդակահարում Հադրութի հրպարակում մարդկանց, տարբեր վայրերում գերեվարված անձանց»,- ասել է նա: Ըստ պատգամավորի՝ այս ամենը միջազգային հանրության համար պետք է դառնա Ալիեւին եւ այդ հանցագործությունները կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու իրական հնարարվորություն:
23:57 28.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում23:59 28.05.2025
Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանըԲրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի և նրա ընկերների մասին վեպերի շարքի շնորհիվ, հավանություն է տվել երիտասարդ կախարդի պատմության վրա հիմնված հեռուստասերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությունը։ «Երեքն էլ (խմբ.դերասաններն) հրաշալի են։ Ես չէի կարող ավելի երջանիկ լինել», – գրել է գրքերի հեղինակը X-ի միկրոբլոգում՝ սերիալի դերասանական կազմի մասին։ Ավելի վաղ […] ...
23:57 28.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:50 28.05.2025
Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...
23:43 28.05.2025
Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթըՈւկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...
23:35 28.05.2025
Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացԹեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...
23:26 28.05.2025
Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ ենՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...