00:43 14.09.2018
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի վերաբացման արարողությունը։ Հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքի վերանորոգման աշխատանքները կատարվել են ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել էր 2017 թվականին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:
ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին երկարամյա աջակցության համար, ասաց, որ 2003թ. մեկնարկած Կանզաս-Հայաստան փոխգործակցության շրջանակներում մինչ այսօր իրականացվել և իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ու ծրագրեր՝ փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, համաժողովներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ։
«Հայ փրկարարները հաճախակի են մասնակցում Կանզասում անցկացվող ուսումնավարժություններին և դասընթացներին, որի առաջնային նպատակն է Հայաստանում ներդնել ամերիկյան լավագույն փորձը։ 2015թ. Կանզասի օդային և ցամաքային ուժերի ինժեներական կազմի շուրջ 40 կամավորների ուժերով վերանորոգվել են ԱԻՆ մարզադահլիճի հանդերձարանը, լոգարանը և սանհանգույցը, ինչի շնորհիվ մարզադահլիճը համապատասխանեցվել է հաշմանդամների կարիքներին: 2017թ. ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում Մասիսի, Արտաշատի, Սիսիանի և Մեղրիի հրշեջ կայաններին տրամադրվել է 400 000 ԱՄՆ դոլարին համարժեք գույք։ ՀՀ ԱԻ նախարարության և Կանզասի միջև համագործակցությանն ակտիվորեն աջակցում է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, որի խոսուն վկայությունն են ՀՀ ԱԻ նախարարության և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ անցկացվող միջոցառումները», – ասել է ԱԻ նախարարի տեղակալը։
Իր խոսքում դեսպան Ռիչարդ Միլսը վստահություն է հայտնել, որ Արտաշատի նոր հրշեջ կայանը մեծապես կնպաստի Արտաշատում հրշեջ-փրկարարական աշխատանքների բարելավմանը:
«Բարձր գնահատելով հրշեջների աշխատանքը՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր նվիրված ու անձնուրաց ծառայության համար, որով դուք փրկում եք մարդկային կյանքեր ու օրինակ հանդիսանում բոլորիս համար: Այս ծրագիրը մեկ անգամ ևս ընդգծում է Հայաստանի և Միացյալ Նահանգների, մասնավորապես՝ ՀՀ ԱԻ նախարարության և ԱՄՆ դեսպանությունում գործող ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Պաշտպանական համագործակցության գրասենյակի միջև սերտ գործընկերությունը ու բարեկամությունը», – եզրափակել է ԱՄՆ դեսպանը։
Նշենք, որ երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ մյուս փուլում շինարարական աշխատանքներ կիրականացվեն Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ՀՓՋ-ում: Մոտ ապագայում համատեղ միջոցառումներ են նախախատեսվում նաև Լոռիի և Շիրակի մարզերում։
23:59 28.05.2025
Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանըԲրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի և նրա ընկերների մասին վեպերի շարքի շնորհիվ, հավանություն է տվել երիտասարդ կախարդի պատմության վրա հիմնված հեռուստասերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությունը։ «Երեքն էլ (խմբ.դերասաններն) հրաշալի են։ Ես չէի կարող ավելի երջանիկ լինել», – գրել է գրքերի հեղինակը X-ի միկրոբլոգում՝ սերիալի դերասանական կազմի մասին։ Ավելի վաղ […] ...
23:57 28.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:50 28.05.2025
Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...
23:43 28.05.2025
Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթըՈւկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...
23:35 28.05.2025
Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացԹեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...
23:26 28.05.2025
Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ ենՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...