14:16 01.10.2024
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։
Հանդիսության մեկնարկը տրվել է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, որտեղ հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Ջհանգիր աղայի կիսանդրու բացման արարողությունը:
Թանգարանի Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցադրության մեջ տեղ գտած եզդի աշխարհազորայիններին նվիրված ցուցահամալիրն այսօր հարստացել է նաև զորահրամանատար Ջահանգիր աղային նվիրված նյութերով ու արխիվային փաստաթղթերով։
Կիսանդրու բացմանը հաջորդել է հոբելյանական հանդիսությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, Ջահանգիր աղայի ժառանգները և բազմաթիվ հյուրեր։
Միջոցառումն իրականացվել է Վաքիլ Խատոևի և Ջահանգիր աղայի հետնորդների աջակցությամբ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ խորհրդանշական է Հայաստանի «Սարդարապատ» ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում անցկացնել Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որտեղ ժամեր առաջ տեղադրվել է նաև զորահրամանատարի կիսանդրին:
«Եղբայրական եզդի ժողովուրդը կանգնած է եղել Հայաստանի պետականության ակունքներում և հայ ժողովրդի հետ միասին հերոսաբար պայքար է մղել: Ջահանգիր աղան, իրավամբ, եղել է այդ պայքարի խորհրդանիշներից մեկը. նրա հերոսական մարտական ուղին հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության կարևորագույն էջերից է: Միևնույն ժամանակ հատկանշական է, և պահվող վավերագրերը վկայում են, որ Ջահանգիր աղան հայ հոգևոր և աշխարհիկ ինտելեկտուալ շրջանակների հետ միասին ներգրավված է եղել նաև կրթական և մշակութային կյանքի զարգացման գործում: Կիսելով հայ ժողովրդի բռնադատված էլիտայի ներկայացուցիչների ճակատագիրը՝ նա էլ խորհրդային տարիներին բռնադատվում է և իր մահկանացուն կնքում 1938 թվականին Սարատովի բանտերում, այնուհետ 1959 թվականին հետմահու ռեաբիլիտացվում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նաև փաստել է, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները մշտապես եղել են մեր պետության ուշադրության և հոգածության ներքո․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամաuնությունների մշակութային ինքնության պահպանմանը և զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաuտում նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների uտեղծմանը: Վերջերս վարչապետի մարզային այցերից մեկի ժամանակ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում էինք, որտեղ միաժամանակ կառուցվում էին մանկապարտեզ, մարզադպրոց, համայնքային կենտրոն։ Եվ սա ցույց է տալիս այն մեծ ուշադրությունը, որ Կառավարությունը շարունակաբար ցուցաբերում է, աջակցում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը, որակյալ կրթական և մշակութային կյանքի ստեղծմանը։
Այս քաղաքականությունը շարունակում ենք պետական բյուջեի միջոցներով` ամեն տարի հրատարակելով, վերահրատարակելով եզդիերենի դասագրքեր: Տարեցտարի ընդլայնվում է նաև եզդիերենի դասավանդման դպրոցների թիվը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մենք ունենք նաև կամավոր ատեստավորված եզդիերենի ուսուցիչներ, որոնք ստանում են արդեն իսկ բարձր վարձատրություն և իրենցով ճանապարհ բացում եզդիերենի ուսուցիչների նոր խմբի համար։ Պետք է նշեմ, որ այս պահին էլ քննարկվում է եզդիերենի ուսուցման ամբիոնի բացման հարցը։ Պետական ֆինանսավորմամբ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող գրական, մշակութային, գիտական և այլ մամուլի հրատարակմանը, այդ թվում՝ եզդիների համայնքի «Էզդիխանա» և «Լալըշ» թերթերին:
ՀՀ-ում նշվում են ազգային փոքրամասնությունների ավանդական տոները: Կարծում եմ, որ մեր մեծագույն նվաճումներից է, որ հանրակրթության պետական չափորոշչում մենք պարտադիր ծրագրում ներառել ենք նաև ազգային փոքրամասնությունների ծեսերի, տոների, ավանդույթների վերաբերյալ գիտելիք, որը պետք է իմանա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ այս քաղաքականությունը շարունակաբար ընդլայնվելու և խորանալու է։
Նշենք, որ եզդի զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը համերգային կատարումներով հանդես են եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը, Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, ինչպես նաև Արագածոտնի մարզի եզդիաբնակ համայնքներում գործունեություն ծավալող պարի խմբեր ու անհատ վոկալ կատարողներ։
23:57 28.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում23:50 28.05.2025
Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...
23:43 28.05.2025
Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթըՈւկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...
23:35 28.05.2025
Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացԹեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...
23:26 28.05.2025
Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ ենՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...
23:15 28.05.2025
Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնիԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...
23:06 28.05.2025
Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...