14:00 26.05.2025
Սլովակիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Երևանյան երկխոսություն» երկրորդ համաժողովի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Սա շատ կարևոր է համաժողով է՝ քննարկելու համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանային և գլոբալ հարցերը։ Կցանկանայի օգտվելով առիթից՝ ներկայացնել Սլովակիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Սլովակիայի դերակատարությունն ընդհանուր համագործակցության համատեքստում։ Առաջնահերթությունների թվում են խաղաղության հաստատմանն ուղղված մեր ջանքերն ու Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը»,- ասել է Ֆիցոն։
Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև հաստատվել են ամուր բարիդրացիական հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր քրիստոնեական արժեքների վրա։
«Մեր երկրները նաև առևտրային գործընկերներ են, որոնց միջև տնտեսական կապերն աճում են հատկապես էներգետիկայի, մեքենաշինության, պաշտպանության և զբոսաշրջության ոլորտներում։ Օգտագործելով այս առիթը՝ մենք Հայաստանի վարչապետի հետ հանգամանորեն կքննարկենք համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մենք աջակցում ենք Հայաստանի ու ԵՄ-ի սերտ համագործակցությանն ու հարաբերություններին։ Սլովակիան պատրաստ է կիսվել տնտեսական ձեռքբերումներով և սոցիալական ոլորտում իրականացրած բարեփոխումների իր փորձով՝ նպաստելով Հայաստան-ԵՄ գործընկերության պայմանագրի կնքման և վիզաների ազատականացման երկխոսությանը»,- նշել է Սլովակիայի վարչապետը։
Նա հավաստիացրել է, որ Սլովակիան այսուհետ ևս կաջակցի ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում, ինչն արդարացրել է իրեն շատ դեպքերում։
«Սլովակիան և Հայաստանը սերտորեն համագործակցում են նաև Կոսովոյում իրականացվող խաղաղապահ ուժերի գործունեության համատեքստում։ Հայաստանի ներդրումը Արևելյան Բալկանների խաղաղ գործընթացում մեծապես գնահատելի է։ Հայաստանի վարչապետի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործում նույնպես ողջունելի են։ Այս տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության վերաբերյալ ոչ վաղ անցյալում հնչած հայտարարություններն առանցքային նշանակություն ունեն երկու կողմերի համար։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը բավականին ուժեղ մեսիջ կհղի Եվրոպային առ այն, որ հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական երկխոսության միջոցով։ Սլովակիան կանգնած է ձեր կողքին և պատրաստ է աջակցել ձեր ջանքերին»,- ասել է նա։
Խոսելով Եվրամիության և ՆԱՏՕ-ի մասին՝ Ֆիցոն շեշտել է, որ երկու կառույցներն էլ կենսական նշանակություն ունեն Սլովակիայի համար։
«Այս ինտեգրացիան և շփումների շրջանակը հաստատվել են Եվրոպական տարածաշրջանում խաղաղության հաստատման ու բարգավաճման նպատակով։ Անդամակցելով ԵՄ-ին՝ Սլովակիան գրանցել է առաջընթաց քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում, որը հիմնված է բարիդրացիական հարաբերությունների և փոխգործակցության վրա։ Այդ գործընթացը խորացնելու նպատակով հատկապես տնտեսության բնագավառում կան լավ հեռանկարներ մեր քաղաքացիների համար։ Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ մենք չպետք է քննադատական վերաբերմունք ցուցաբերենք ԵՄ-ի քաղաքականության և որոշումների նկատմամբ։ Օրինակ՝ Սլովակիայի կառավարությունը հակադրվել է Եվրամիության այն առաջարկներին, որոնց շնորհիվ պետք է հրաժարվել ռուսական էներգակիրների ձեռքբերումից։ Սլովակիան կոնկրետ քայլեր է կատարել իր էներգետիկ ռեսուրսները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Մենք հասկանում ենք միայն մեկ կողմից մատակարարումների հետ կապված ռիսկերը, սակայն ԵՄ-ի առաջարկները կարճատեսական են։ Համոզված ենք, որ դրանք կհարվածեն մեր մրցունակությանը և էներգետիկ անվտանգությանը՝ հատկապես միջուկային էներգետիկայի տիրույթում, որտեղ ներկայում չկա վառելիքային այլընտրանք Սլովակիայի համար»,- նշել է Սլովակիայի վարչապետը։
Նա հավելել է, որ իրենց արտաքին քաղաքականության մեջ ձգտում են հավասարակշռության՝ կառուցելով նոր գործընկերություն։
«Ձգտում ենք նաև ամրացնել ռազմավարական հարաբերությունները մի շարք երկրների հետ։ Ունենալով փոքր, սակայն բաց և արտահանման միտված տնտեսություն՝ մենք ցավով ենք տեսնում գլոբալ տնտեսական միտումները, մասնավորապես անազնիվ առևտրային մրցակցությունն ու տնտեսական պրոտեկցիոնիզմը։ Սլովակիայում 20 հազար աշխատատեղեր կվտանգվեն, եթե համաշխարհային առևտրային պատերազմը խորանա։ Այդ պատճառով մենք կարիք ունենք առաջ մղել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են արտահանման դիվերսիֆիկացիայով»,- ընդգծել է Սլովակիայի վարչապետը։
23:59 28.05.2025
Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանըԲրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի և նրա ընկերների մասին վեպերի շարքի շնորհիվ, հավանություն է տվել երիտասարդ կախարդի պատմության վրա հիմնված հեռուստասերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությունը։ «Երեքն էլ (խմբ.դերասաններն) հրաշալի են։ Ես չէի կարող ավելի երջանիկ լինել», – գրել է գրքերի հեղինակը X-ի միկրոբլոգում՝ սերիալի դերասանական կազմի մասին։ Ավելի վաղ […] ...
23:57 28.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:50 28.05.2025
Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...
23:43 28.05.2025
Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթըՈւկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...
23:35 28.05.2025
Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացԹեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...
23:26 28.05.2025
Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ ենՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...