10․000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+22.09 oC

10․000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:00 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից խոշոր չափերով՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք:
Մասնավորապես` պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ․ Ս․–ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:
Նախաքննությամբ պարզվել է, որ դատավորը, պարտավոր լինելով գործի քննությունը և լուծումն իրականացնել ողջամիտ ժամկետում ու ապահովել գործի արդարացի քննությունը, օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու փոխարեն, Զ. Ս.-ի օգտին վերը նշված ապօրինի գործողությունների և անգործության համար 2025 թվականի ապրիլի 9-ին Գ. Խ.-ի միջոցով նրանից պահանջել է 3.892.500 ՀՀ դրամին համարժեք՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք:
Զ. Ս.-ն, համաձայնվելով դատավորին կաշառք տալու առաջարկին, 2025 թվականի ապրիլի 22-ին Գ. Խ.-ին է տվել պահանջված կաշառքի գումարը՝ այն դատավորին փոխանցելու նպատակով:
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրան օժանդակած Գ. Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Զ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.05.2025

SHANTNEWS

«Ալ Նասրը» ձգտում է թիմում պահել Ռոնալդուին

19:53 30.05.2025

«Ալ Նասրը» ձգտում է թիմում պահել Ռոնալդուին

«Ալ Նասրի» մարզական տնօրեն Ֆեռնանդո Հիերոն հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը ձգտում է թիմում պահել պորտուգալացի աստղին: «Կրիշտիանուի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներում հայտնվում են թիմերի անունները, որոնք ցանկանում են ձեռք բերել Կրիշտիանուին, և այժմ նրա տրանսֆերի […] ...

Սյունիքի մարզում «Opel Zafira»-ն մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային

19:47 30.05.2025

Սյունիքի մարզում «Opel Zafira»-ն մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային

Այսօր՝ մայիսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա Արամ Ա-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է: […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՊՏՀ-ում մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան քննարկմանը

19:40 30.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՊՏՀ-ում մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան քննարկմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան քննարկմանը: Քննարկման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով, անդրադառնալով հայաստանյան տնտեսական համակարգի առանձնահատկություններին և մարտահրավերներին և վերջիններիս հաղթահարման գործում ինչպես տնտեսագիտական համալսարանի, այնպես էլ ոլորտով զբաղվող մասնագետների գործունեության դերակատարությունը: Իր խոսքում նախագահն անդրադարձ է կատարել տարածքային […] ...

ԵՄ-ի հեղինակությունը կնվազի, եթե Ուկրաինայում շուտափույթ խաղաղություն ձեռք չբերվի. Մակրոն

19:28 30.05.2025

ԵՄ-ի հեղինակությունը կնվազի, եթե Ուկրաինայում շուտափույթ խաղաղություն ձեռք չբերվի. Մակրոն

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հեղինակությունը կնվազի, եթե նրանք չկարողանան արագ կարգավորել ուկրաինական հակամարտությունը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն չկարողանան արագ կարգավորել իրավիճակը Ուկրաինայում, ապա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հեղինակությունը այս տարածաշրջանում ցանկացած ճգնաժամ կարգավորելու կարողության առումով չափազանց ցածր կլինի, եկեք անկեղծ լինենք», – ասել է Մակրոնը Սինգապուրում Shangri-La […] ...

Սպերցյանը՝ ՌԴ անցած մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստ

19:14 30.05.2025

Սպերցյանը՝ ՌԴ անցած մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստ

Էդուարդ Սպերցյանը ընդգրկվել է ՌԴ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: Հատկանշական է, որ Սպերցյանը խորհրդանշական հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Նրա տրանսֆերային արժեքը ըստ Transfermarkt-ի 20 մլն եվրո է։ ...

BACK_TO_TOP