17:10 28.05.2025
Հանրապետության տոնի առթիվ ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը.
«Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է։
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը միասնական ոգով պաշտպանեց իր ապրելու և անկախ լինելու իրավունքը։1918 թվականի այդ վճռորոշ օրերը դարձան նոր պետականության հիմք, որ ծնվեց պայքարից, հավատից ու նպատակային տեսլականից։
Երևանը՝ Առաջին Հանրապետության մայրաքաղաքը, այսօր էլ արժանապատվորեն կրում է այդ պատմական ժառանգությունը՝ զարգանալով, կայունանալով և ուժեղացնելով մեր անկախ պետականությունը։
Շնորհավորում եմ մեր բոլոր քաղաքացիներին այս հպարտության, արժանապատվության և պետական մտածողության օրը։
Ավանդույթի համաձայն այս տոնը նշում եմ Ապարանում՝ ապարանցիների և քաղաքի հյուրերի հետ՝ հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին և նրանց գործին։
Փառք մեր հերոսներին։
Փառք Հայաստանի Հանրապետությանը»։
20:45 30.05.2025
ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփին արտաքսել 500 հազար ներգաղթյալներիԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մերժել Վենեսուելայից, Հայիթիից, Կուբայից և Նիկարագուայից ավելի քան 500 հազար ներգաղթյալների օրինական կարգավիճակը, ինչը նրանց թույլ է տվել օրինական կերպով մնալ Միացյալ Նահանգներում: Այս մասին նշվում է դատարանի որոշման մեջ։ Դրանում ընդգծվում է, որ Գերագույն դատարանը բավարարել է գործադիր իշխանության միջնորդությունը՝ չեղարկելու համապատասխան ծրագիրը, որը […] ...
20:36 30.05.2025
Երևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ումԱյսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառ ավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի մոտ ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա […] ...
20:24 30.05.2025
Եզրափակչում սխալվելու իրավունք չունենք․ ԻնձագիՄիլանի «Ինտերը» պատրաստ է նոր էջ բացել իր պատմության մեջ: Շաբաթ օրը թիմը կմրցի ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ հույս ունենալով, որ 2023 թվականի ցավալի պարտությունը այլևս չի կրկնվի: Այս մասին գրում է The Guardian-ը։ Թիմի առանցքային խաղացողներից են փորձառու ֆուտբոլիստներ՝ Ֆրանչեսկո Աչերբին (37 տարեկան), Հենրիխ Մխիթարյանը (36 տարեկան) և Յան Զոմերը (36 տարեկան), ովքեր […] ...
20:11 30.05.2025
Ամասիայի Արեգնադեմ բնակավայրի նորակառույց դպրոցը հագեցած է անհրաժեշտ նոր գույքով. ՓաշինյանԱմասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրի նորակառույց դպրոցը հագեցած է անհրաժեշտ նոր գույքով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 739 մլն դրամ»,- նշված է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:53 30.05.2025
«Ալ Նասրը» ձգտում է թիմում պահել Ռոնալդուին«Ալ Նասրի» մարզական տնօրեն Ֆեռնանդո Հիերոն հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը ձգտում է թիմում պահել պորտուգալացի աստղին: «Կրիշտիանուի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներում հայտնվում են թիմերի անունները, որոնք ցանկանում են ձեռք բերել Կրիշտիանուին, և այժմ նրա տրանսֆերի […] ...