Փայլանը հայկական գանձեր որոնող ոստիկանների թեման բարձրաձայնել է Մեջլիսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

Փայլանը հայկական գանձեր որոնող ոստիկանների թեման բարձրաձայնել է Մեջլիսում

13:08 07.02.2019

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանն օրեր առաջ Մեջլիսում բարձրացրել է Դիարբեքիրի Սիլվան շրջանում հայկական գանձեր որոնող ոստիկանների հարցը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցադիմումի մեջ Փայլանը թեմայի վերաբերյալ հետևյալ հարցերն է հղել Սոյլուին.

«1. Ի՞նչ տեղեկություններ կան այն մասին, թե «հայերին պատկանող թաղված ոսկիները գտնելու նպատակով փոսեր փորած» անվտանգության աշխատակիցներն ինչքան ժամանակ են նման գործունեություն ծավալել, քանի փոս են փորել և մինչ այսօր ինչ քանակությամբ հայկական թաղված/թաքցված իրեր են գտել:

2. Հայկական և հունական մշակութային ժառանգության նմուշներ ու թաղված թանկարժեք իրեր մնացած շրջանների ոստիկանության աշխատակիցների նկատմամբ վերոնշյալ գործունեությամբ զբաղվելու համար քանի՞ իրավական գործընթաց է նախաձեռնվել:

3. Արդյո՞ք սկսվել է հետաքննություն այն պնդումների վերաբերյալ, ըստ որոնց` քաղաքացիների մուտքն արգելված է այնպիսի շրջաններում, ինչպիսին Սուրն է, այլ ոստիկանության աշխատակիցներ գանձախուզությամբ են զբաղվում:

4. Նախարարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում գանձախուզության դեմ, որը մեծ վնաս է հասցնում մեր երկրի պատմական հարստություններին:

5. Ի՞նչ եք մտածում պատմական ժառանգություն հանդիսացող իրերի գողությունների ու գանձախուզության դեմ պայքարի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար քրեական օրենսգրքում լրացուցիչ հոդվածներ ավելացնելու մասին»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանի պատմական շենքերից մեկի բակում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից 4-ը Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանը

23:59 28.05.2025

Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանը

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի և նրա ընկերների մասին վեպերի շարքի շնորհիվ, հավանություն է տվել երիտասարդ կախարդի պատմության վրա հիմնված հեռուստասերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությունը։ «Երեքն էլ (խմբ.դերասաններն) հրաշալի են։ Ես չէի կարող ավելի երջանիկ լինել», – գրել է գրքերի հեղինակը X-ի միկրոբլոգում՝ սերիալի դերասանական կազմի մասին։ Ավելի վաղ […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 28.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը

23:50 28.05.2025

Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը

2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...

Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը

23:43 28.05.2025

Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը

Ուկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

23:35 28.05.2025

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

23:26 28.05.2025

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...

BACK_TO_TOP