19:25 15.12.2019
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սահակ եպս. Մաշալյանի՝ «Սաբահ»-ին տված հարցազրույցին։
«ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևի ընդունումը և պոլսահայ պատրիարքարանի արձագանքը…
Հասկանալի է, որ թուրքական մամուլը բաց չէր թողնելու առիթը Պոլսի նորընտիր պատրիարքին «հարկադրելու» դատապարտել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման որոշումը: Պոլսի հայոց պատրիարքներն ստիպված են եղել դատապարտել Ֆրանց Վերֆելին՝ Մուսա Լեռան հայերի դիմադրության մասին «ստահոդ գիրք» գրելու համար, ողջունել «վիրավորված թուրք ժողովրդի կողմից» այդ Վերֆելի գրքի այրումը, ողջունել Ալեքսանդրեթի Սանջակը «բարեխնամ թուրք կառավարությանը» միացնելու ակտը և այդ՝ նաև Սանջակում հաստատված փախստական կիլիկիահայության անունից, գնալ Ցեղասպանության ճանաչումն ընդունող երկրներ և այնտեղ դատապարտել նրանց այդ «անխոհեմ» որոշումները, ծաղկեպսակներով «պատվել» Մուստաֆա Քեմալին և այլն:
Պոլսահայ համայնքի պատրիարքները նախապես գիտեն իրենց այս պարտավորությունը և պատրաստ են դրան: Նոր պատրիարքն իր սույն պարտավորության կատարման համար ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության դատապարտման որոշումն անվանել է «անբարոյական քայլ, քանի որ այն ուղղված է Թուրքիային Հայկական հարցի շուրջ անկյուն քշելուն», բայց ավելացրել է, որ «Երբ երկու կողմերը չեն կարող խոսել, խոսելու իրավունքի են հավակնում երրորդ կողմերը, չորրորդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են: Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք։ Բայց քանի որ դա հետաձգվում է, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»: Սա պարտավորության կատարման հնարավոր տարբերակներից թերևս առավել ընդունելին է, քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ Ցեղասպանության հարցը, որը պատրիարքը դիվանագիտորեն անվանել է «տառապանք, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ», քննարկել հենց կենդանի մնացած հայերի ժառանգների հետ, պետք է պատրաստ լինի այս կարգի քաղաքական ճնշումների: Մենք էլ ենք ասում, որ ԱՄՆ-ն այս որոշումն ընդունել է ոչ թե արդարության վերականգնման, այլ Թուրքիային ճնշելու համար, և այս իմաստով նորընտիր պատրիարքը մեր ընդհանուր պատկերացումների ծիրում է:
Հաշվի առնելով թուրքահայ համայնքի խոցելիությունը՝ թվում է, որ նորընտիր պատրիարքը կարողացել է ինչ-որ բանաձև գտնել թուրքական իշխանությունների հետ հարաբերությունների թույլատրելի սահմանը գծելու՝ «ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք»:
Ըստ էության՝ պատրիարքն առաջարկում է պատրիարքարանը և թուրքահայ համայնքը չներքաշել թուրքական իշխանությունների հնարավոր գործողությունների ծրագրերի մեջ»:
22:18 08.08.2025
Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանըՍպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը: Սպիտակ տուն են արդեն տեղափոխվում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: ...
22:13 08.08.2025
Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձելԿրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...
21:53 08.08.2025
ԲՏԱ նախարար. Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտումԱյս օրերին Վաշինգտոնում եմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այցի շրջանակում քիչ առաջ Սպիտակ տանը հանդիպել եմ գործընկերոջս՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (Office of Science and Technology Policy – OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ […] ...
21:43 08.08.2025
Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ է տուժելԿաբարդինո-Բալկարական Հանրապետության Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ վիրավորվել է, որոնցից հինգը հոսպիտալացվել են: Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է միջին և թեթև աստիճանի, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Օպերատիվ տվյալների համաձայն՝ Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, որոնցից հինգն արդեն հոսպիտալացվել են և անցնում են հետազոտություններ: Բոլորը գտնվում են […] ...
21:22 08.08.2025
Սերոբյանի «Շերիֆը» խոշոր հաշվով պարտվել է «Անդերլեխտին»․ ԿԼՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է բելգիական «Անդերլեխտին»: Սերոբյանը խաղադաշտ է դուրս եկել 58-րդ րոպեին: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Մոլդովայում: ...