Անկարան Վաշինգտոնին սպառնացել է փակել 2 ռազմաբազաների հասանելիությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Անկարան Վաշինգտոնին սպառնացել է փակել 2 ռազմաբազաների հասանելիությունը

08:34 16.12.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իշխանություններն ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք (Ադանա նահանգ) և Քուրեջիք (Մալաթիա նահանգ) ռազմաբազաների հասնելիությունը, եթե անհրաժեշտություն լինի (ԱՄՆ-ի կողմից հակաթուրքական պատժամիջոցների սահմանման դեպքում)։ Այս մասին հայտնում է Haberturk-ը։ Էրդողանի խոսքով՝ Անկարան ունի ամերիկացիների հասանելիությունն այդ երկու ռազմական օբյեկտներին չերկարացնելու իրավունք։

Պենտագոնն արձագանքել է սպառնալիքներին՝ նշելով, որ չնայած նման հայտարարություններին՝ նախարարությունը ջանք է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու համար՝ միաժամանակ խրախուսելով Թուրքիային վարել կառուցողական քաղաքականության С-400-երի, Սիրիայի և այլ հարցերում, որտեղ կան տարաձայնություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

22:18 08.08.2025

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը: Սպիտակ տուն են արդեն տեղափոխվում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: ...

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

22:13 08.08.2025

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...

SHANTNEWS

22:00 08.08.2025

SHANTNEWS

ԲՏԱ նախարար. Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

21:53 08.08.2025

ԲՏԱ նախարար. Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

Այս օրերին Վաշինգտոնում եմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այցի շրջանակում քիչ առաջ Սպիտակ տանը հանդիպել եմ գործընկերոջս՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (Office of Science and Technology Policy – OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ […] ...

Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ է տուժել

21:43 08.08.2025

Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ է տուժել

Կաբարդինո-Բալկարական Հանրապետության Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ վիրավորվել է, որոնցից հինգը հոսպիտալացվել են: Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է միջին և թեթև աստիճանի, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Օպերատիվ տվյալների համաձայն՝ Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, որոնցից հինգն արդեն հոսպիտալացվել են և անցնում են հետազոտություններ: Բոլորը գտնվում են […] ...

Սերոբյանի «Շերիֆը» խոշոր հաշվով պարտվել է «Անդերլեխտին»․ ԿԼ

21:22 08.08.2025

Սերոբյանի «Շերիֆը» խոշոր հաշվով պարտվել է «Անդերլեխտին»․ ԿԼ

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է բելգիական «Անդերլեխտին»: Սերոբյանը խաղադաշտ է դուրս եկել 58-րդ րոպեին: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Մոլդովայում: ...

BACK_TO_TOP