12:00 16.12.2019
Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին՝ խոսելով նաև ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին, հայտնում է Ermenihaber-ը:
Մաշալյանը բանաձևի ընդունման մասին նշել է.
«Կան բաներ, որոնք չպետք է կարևորել։ Խորհրդարաններում անընդհատ ինչ֊որ բանաձևեր են ընդունվում։ Դրանք այնպիսի բաներ չեն, որ մեզ հետաքրքրեն և ուղղակիորեն մեր միջամտությունը պահանջեն։ Որպես Թուրքիայի հայեր` մեզ ցավ է պատճառում, որ 100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած ցավալի դեպքերը այլ երկրների խորհրդարաններում օգտագործվում են որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման միջոց։
Մենք ցանկանում ենք, որ այս հողերում տեղի ունեցած խնդրի մասին այս հողերում ապրող մարդիկ խոսեն։ Հատկապես ցանկանում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, կողմերը կարողանան երկխոսել։ Քանի որ կողմերը միմյանց հետ չեն կարողանում խոսել, խոսելու իրավունքը վերապահվում է երրորդ, չորրորդ կողմերին, օվկիանոսի մյուս կողմում գտնվողներին։
Երանի Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հնարավոր լիներ կյանքի կոչել, Վիեննայի հանդիպումները իրականացնել, պատմաբանների համատեղ հանձնաժողովը հիմնել։ Այս ամենը բաներ են, որ մենք պետք է կարգավորենք։ Քանի որ այս ամենը հետաձգվում է, հետևաբար հարցն օգտագործվում է որպես լծակ Թուրքիային ճնշելու համար։
Այս նպատակով ասպարեզ բերված «հայկական թեզը» այնպիսի զգացողություն է առաջացնում, որ մենք պարզապես օգտագործվում ենք։ Սա բարոյական չեմ համարում։ Հարցը քաղաքական կողմ ունի։ Այն մեկնաբանելու հարցը քաղաքական գործիչների գործն է։ Ես քաղաքական գործիչ չեմ։
Որպես հայ համայնք՝ մենք ինտեգրված ենք Թուրքիայի հասարակությանը։ Մենք 100 տարի առաջ տեղի ունեցածը հիշելով մոռացանք, մոռանալով հիշում ենք։ Սա Ստամբուլի հայ համայնքի ընտրությունն է։ Մենք ընտրել ենք այստեղ ապրելը։ Եվ այդ հանգամանքը մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում։ Քաղաքական հարցերը, որոնք ծավալվում են Թուրքիայի հայ համայնքից դուրս, կամա թե ակամա մեզ վրա էլ են ազդեցություն թողնում։ Նման հարցերի հրահրումը Թուրքիայում, ավելացնում է ատելության խոսքը»։
22:28 08.08.2025
Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն22:18 08.08.2025
Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանըՍպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը: Սպիտակ տուն են արդեն տեղափոխվում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: ...
22:13 08.08.2025
Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձելԿրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...
21:53 08.08.2025
ԲՏԱ նախարար. Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտումԱյս օրերին Վաշինգտոնում եմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այցի շրջանակում քիչ առաջ Սպիտակ տանը հանդիպել եմ գործընկերոջս՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (Office of Science and Technology Policy – OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ […] ...
21:43 08.08.2025
Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ է տուժելԿաբարդինո-Բալկարական Հանրապետության Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ վիրավորվել է, որոնցից հինգը հոսպիտալացվել են: Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է միջին և թեթև աստիճանի, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Օպերատիվ տվյալների համաձայն՝ Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, որոնցից հինգն արդեն հոսպիտալացվել են և անցնում են հետազոտություններ: Բոլորը գտնվում են […] ...
21:22 08.08.2025
Սերոբյանի «Շերիֆը» խոշոր հաշվով պարտվել է «Անդերլեխտին»․ ԿԼՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է բելգիական «Անդերլեխտին»: Սերոբյանը խաղադաշտ է դուրս եկել 58-րդ րոպեին: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Մոլդովայում: ...