Մենք ունենք հարաբերություններ, որոնք համապարփակ են դարձնում մեր անվտանգությունը. ՀՀ ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

Մենք ունենք հարաբերություններ, որոնք համապարփակ են դարձնում մեր անվտանգությունը. ՀՀ ԱԳ նախարար

14:36 04.06.2018

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՌԴ հարաբերություններին և մի շարք այլ հարցերի:

Հարցին՝ ի՞նչ հեռանկարներ է բացում Հայաստանի առջև ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, նախարարը նշել է, որ այդ համաձայնագիրը մեր ձեռքում շատ արդյունավետ գործիք է՝ ամրապնդելու և առաջ տանելու այն բարեփոխումների և երկրի զարգացման օրակարգը՝ օգտագործելով չափանիշներ, օգտագործելով համագործակցություն, որը ծառայում է մեր ազգային նպատակներին:

«Սա գուցե այդ լավագույն օրինակներից է, երբ արտաքին քաղաքականությունը ծառայում է ներքին նպատակներին, այս պարագայում մեր երկրի ինստիտուցիոնալ, նորմատիվ զարգացումն ապահովելուն, մեր երկրի հասարակության կյանքի որակը բարձրացնելուն՝ ուղղված մեր ներքին նպատակներին, որի համար օգտագործվում է միջազգային համագործակցությունը, այս դեպքում, Եվրամիության հետ համագործակցությունը: Դուք շատ լավ գիտեք, որ համաձայնագիրը բավական համապարփակ է և ընդգրկում է մեր առօրյա կյանքի բավական լայն շրջանակ, հնարավորություն է տալիս ուղղակի օգտագործել այդ փորձը, օգտագործել այս համագործակցության այն լավ օրինակը, որը ծառայելու է մեր ներքին նպատակներին»,- ասել է Մնացականյանը:

Դիտարկման, թե 2013թ., երբ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, շատերը մտածեցին, որ դա տեղի ունեցավ Ռուսաստանի ճնշման տակ, որ Հայաստանը, կարծես թե, կորցրեց սուվերեն որոշում կայացնելու իր հնարավորությունների մի որոշ մասը, գոնե եվրոպական ժողովրդավարությունների հետ հարաբերվելու առումով, Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու առումով, կարողանո՞ւմ ենք հիմա վերականգնել այդ հնարավորությունները, թե՞ Դուք այլ կերպ եք մտածում, ԱԳ նախարարն ասել է, որ չի ցանկանա կտրուկ  սև-սպիտակի մեջ տանել այդ ամենը և պնդել, որ մենք կորցրեցինք և վերականգնեցինք, որովհետև որպես ինքնիշխան սուվերեն պետություն Հայաստանը քսանյոթ տարվա ընթացքում, լինելով ՄԱԿ-ի անդամ, բայց որպես ինքնիշխան պետություն Հայաստանը իր ինքնուրույն քաղաքականությունը տարել է քսանյոթ տարվա ընթացքում, և այս ամենը նաև տեղի է ունենում իրականության մեջ։

«Իրականությունն այն է, որ մենք հարյուր իննսուներեք անդամներից մեկն ենք այս աշխարհում, ունենք տարածաշրջան, ունենք անմիջական հարևանություն, ունենք անմիջական անվտանգության ձևավորված համակարգ, ունենք տարբեր հարցեր, խնդիրներ, նպատակներ և մարտահրավերներ, որի մեջ մենք կառուցում ենք և տեղավորում մեր դիրքորոշումները, մեր մոտեցումները, որոնց հիմնական նպատակը մեկն է՝ ապահովված պահել մեր անվտանգության համակարգը և ապահովված պահել մեր զարգացման նպատակներին ուղղված բոլոր հնարավոր լծակները, որոնք օգտակար են, որոնք կարող են օգտագործվել միջազգային համագործակցության միջոցով: Այս դեպքում մենք եկանք մի հանգրվանի, որտեղ կիրառական առումով կարողանալու ենք օգտագործել այդ լծակները»,- նշել է նախարարը:

Հարց է հնչել նաև այն մասին, թե հիմա Մոսկվան ինչպե՞ս կվերաբերվի, եթե Հայաստանը հանկարծ սկսի անկախ որոշումներ կայացնել, ինչպես օրինակ ՄԱԿ-ում կամ այլ կառույցներում, հիմա ի վերջո ուրիշ Հայաստան է, մենք ուրիշ Հայաստանում ենք ապրում: Ի պատասխան այս հարցերի՝ Մնացականյանն ասել է, թե մենք ունենք ձևավորված հարաբերություններ մեր հիմնական գործընկերների հետ, որոնք ներդրող են մեր անվտանգության համակարգի մեջ, և դրանք տարբեր ուղղություններով են՝ թե՛ տարածաշրջանից դուրս, թե՛ տարածաշրջանի ներսում․ Ռուսաստանի հետ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ ձևավորված հարաբերությունները իրենց համապարփակության մեջ ձևավորում են մեր ամբողջական անվտանգության համակարգը:

«Ռուսաստանի հետ մենք ունենք շատ յուրահատուկ, շատ կարևոր և ռազմավարական հարաբերություններ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, տարածաշրջանում Վրաստանի հետ, Իրանի հետ և այլն: Մենք ունենք հարաբերություններ, որոնք համապարփակ են դարձնում մեր անվտանգությունը: Մենք մեր քաղաքականության մեջ հիմնվում ենք մեր ազգային շահերի վրա: Մենք մեր դիրքորոշումները շատ հստակ բացատրում ենք անկախ ամենից»,- նշել է ԱԳ նախարարը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանը

23:59 28.05.2025

Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանը

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի և նրա ընկերների մասին վեպերի շարքի շնորհիվ, հավանություն է տվել երիտասարդ կախարդի պատմության վրա հիմնված հեռուստասերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությունը։ «Երեքն էլ (խմբ.դերասաններն) հրաշալի են։ Ես չէի կարող ավելի երջանիկ լինել», – գրել է գրքերի հեղինակը X-ի միկրոբլոգում՝ սերիալի դերասանական կազմի մասին։ Ավելի վաղ […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 28.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը

23:50 28.05.2025

Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը

2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...

Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը

23:43 28.05.2025

Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը

Ուկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

23:35 28.05.2025

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

23:26 28.05.2025

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...

BACK_TO_TOP