Կառավարությունը նախատեսում է բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+26.09 oC

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը

21:03 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման նպատակներն են՝ բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ապահովել բյուջետային լրացուցիչ եկամուտների հոսք, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և շահերի բախման հնարավորությունները, ապահովել պետական մարմինների պատշաճ պատասխանատվությունը գույքի պահպանման և օգտագործման համար։ Օրենսդրական իրավական ակտերի փոփոխությունների ընդունման հիմքով համապատասխան կարգավորումներ կսահմանվեն նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերում։ Արդյունքում՝ կկանոնակարգվի պետական մարմինների, այդ թվում՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների կողմից տնօրինվող գույքերը վերջիններիս կողմից վարձակալությամբ տրամադրելու գործընթացը, որի նպատակն է պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը՝ չօգտագործվող տարածքների բացահայտումը։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ում ձևավորված գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում՝ գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի: Ըստ նախարարի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի ուսումնասիրությունների արդյունքում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ պետական մարմիններն ու կազմակերպությունները գույքն օգտագործում են ոչ արդյունավետ, որոշ դեպքերում՝ մասնակի, կան ընդհանրապես չօգտագործվող գույքային միավորներ: Ըստ այդմ՝ առաջարկում եք օրենսդրական նոր կարգավորում, որով պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալության Կառավարության սահմանած կարգով: Վարձատրությունից ստացված վճարներն ուղղվելու են պետական բյուջե:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա արվում է ֆինանսական հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու, կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Դավիթ Խուդաթյանը մանրամասնել է՝ առաջարկվող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում, և վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեից: Նախարարը նաև տեղեկացրել է, որ օրինագիծը մշակելիս ուսումնասիրվել է միջազգային մի շարք երկրների փորձ, մասնավորապես՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, որտեղ համանման կարգով է կառավարվում պետական գույքը:

Անդրադառնալով որոշմանը՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ որոշումը մի քանի նպատակ է հետապնդում.

«Առաջինը տեղեկատվության թափանցիկությունն է որոշում կայացնելու համար, որպեսզի իմանաք, թե ցանկացած գերատեսչություն իրականում ինչպիսի ծախսեր է անում, որովհետև գույքի վարձակալությունը կամ զբաղեցնումը նույնպես ծախս է: Այդ ծախսերն այսօր մեր բյուջեում արտացոլված չեն: Երկրորդ նպատակը՝ մենք, երբեմն, գույք ենք տրամադրում տարբեր ՀԿ-ներին կամ այլ կառույցներին՝ որպես օժանդակություն իրենց գործունեությանը, այստեղ էլ այդ ծախսը չի երևում: Այս թափանցիկությունը և մեր վարած քաղաքականությունն ավելի պարզ դարձնելու համար պետք է ուղղակի գույքագրենք, արձանագրենք և հաշվենք և այդ հաշված գումարը տրամադրեք»:

Թեմայի վերաբերյալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է՝ սա ճիշտ որոշում է, որովհետև սա երաշխիք է, որ պետությունը մասնավորի հետ մրցակցություն է ունենալու: 

«Հակառակ դեպքում՝ մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում ու խեղդում ենք մասնավորին: Դա առավելապես առողջապահության, կրթության ոլորտներում է արտահայտվում: Որևէ խնդիր իրականության մեջ ծառայության մատուցման տիրույթում չկա, բայց մենք պետք է լավ հասկանանք, որ ծառայությունների ինքնարժեքը գնահատելիս ամենամեծ ներդրումը, որը գույքն է, մենք չենք հաշվում: Դա նշանակում է, որ մենք մասնավորի հետ անարդար մրցակցության մեջ ենք»,– ասել է Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այն բեռ չի առաջացնում որևէ պետական կազմակերպության համար առնվազն սկզբնական շրջանում.

«Սկզբից ուղղակի հաշվապահական թղթակցություն են ապահովելու և պետբյուջեում արտացոլելու են ռեսուրսի այն արժեքը, որը պետական կառավարական տարբեր մարմիններն օգտագործում են»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը նաև սոցիալ-հոգեբանական դիտանկյունից և նշել, որ պետք է պետական գույքի նկատմամբ վերաբերմունքը փոխել.

«Ոչ մի բան անվճար չէ, բացարձակապես ոչ մի բան անվճար չէ կամ այն, ինչ անվճար է, նշանակում է՝ այն արժեք չունի: Շատ կարևոր է, որ մենք հասկանանք՝ ցանկացած բանի համար կա վճար»:

Վարչապետն ընդգծել է՝ սա ևս բարեփոխում է, որ պետք է գնա, իր խնդրին հանդիպի, որի լուծման տարբերակը Կառավարությունը պետք է գտնի.

«Բայց սա շատ կարևոր է նաև պետության և պետականության ընկալման տեսակետից, որ հասկանանք՝ ամեն ինչն արժեք ունի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտակ Եդիգարյանն ավարտել է մարզական կարիերան

14:40 30.05.2025

Արտակ Եդիգարյանն ավարտել է մարզական կարիերան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը 35 տարեկանում ավարտել է մարզական կարիերան, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը: Եզրային պաշտպանը 2015-2024 թվականներին խաղացել է «Ալաշկերտում»: Նա 2024/25 մրցաշրջանում հանդես էր գալիս Կապանի «Գանձասարում»: Եդիգարյանը խաղացել է նաև «Փյունիկում», «Բանանցում», «Արարատում» և լիտվական «Ժալգիրիսում»: Նա 347 խաղ է անցկացրել Հայաստանի առաջնություններում, խփել 64 գոլ և կատարել […] ...

Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբաններին

14:31 30.05.2025

Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբաններին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 29-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբաններ Ստեֆանիա Կոլաշին եւ Վոյցեխ Վոյտասեւիչին: Արման Եղոյանը հյուրերի խնդրանքով խոսել է Հայաստան-Եվրամիություն բազմակողմ եւ խորացող հարաբերություններից: Այս համատեքստում կարեւորվել է Լեհաստանի հետ փոխգործակցության խորացումը, փորձագիտական աջակցությունը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր: ...

ՆԱՏՕ-ն կարող է դադարեցնել ընդլայնումը դեպի Եվրոպայի արևելք. Քելլոգ

14:20 30.05.2025

ՆԱՏՕ-ն կարող է դադարեցնել ընդլայնումը դեպի Եվրոպայի արևելք. Քելլոգ

Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է դադարեցնել իր շարքերն ընդունել Արևելյան Եվրոպայի նոր երկրներին, քանի որ ԱՄՆ-ը հասկանում է, որ դա Ռուսաստանի համար սեփական անվտանգության խնդիր է։ Այս կարծիքը ABC News-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Սա այն հարցերից մեկն է, որը կբարձրացնի Ռուսաստանը, և նրանք խոսում են ոչ միայն Ուկրաինայի […] ...

Տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները

14:09 30.05.2025

Տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները

Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Խորհրդակցությունների ընթացքում ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը հանգամանորեն […] ...

Սպերցյանը հնարավոր է տեղափոխվի պորտուգալական թոփ ակումբ

13:55 30.05.2025

Սպերցյանը հնարավոր է տեղափոխվի պորտուգալական թոփ ակումբ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հնարավոր է տեղափոխվի Պորտուգալիա, հայտնում է Legalbet-ը: Ըստ տեղեկությունների 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական թոփ ակումբներից մեկը, որի անունը դեռևս անհայտ է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիդսում»։ Սպերցյանը արդեն ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, դարձել […] ...

Սարգիս Խանդանյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենին

13:42 30.05.2025

Սարգիս Խանդանյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 30-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Յակոբ Վյոլենշտայնին: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Յակոբ Վյոլենշտայնին՝ տարածաշրջանային ծրագրի տնօրենի պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահն արժեւորել է հիմնադրամի հետ երկարամյա համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Սարգիս Խանդանյանը խոսել է […] ...

BACK_TO_TOP