19:38 29.05.2025
Երևանի Բուսաբանական այգու շուրջ 50 հա տարածքում շարունակվում են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» -ի կառուցման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ ծանոթացել ենք շինարարական աշխատանքների ընթացքին:
Պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի:
Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում՝ պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը»,-գրել է քաղաքապետը:
12:37 30.05.2025
Հիմնանորոգվում են Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր ավտոճանապարհի 3 հատվածներըՀիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները՝ մոտ 4.1կմ ընդհանուր երկարությամբ (կմ0+000-կմ1+300, կմ3+000-կմ4+200 և կմ4+700-կմ6+200)։ Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Մրգաշատ, Ալաշկերտ, Արմավիր գյուղերով։ Կապալառու կազմակերպության կողմից տարբեր տեղամասերում իրականացվում են տարբեր բնույթի շինարարական աշխատանքներ։ Ասֆալտբետոնե ծածկը տեղադրված է։ Հիմնական աշխատանքները տարվում են Մրգաշատի կամրջի վրա։ Կամուրջը մինչ նորոգումը վթարային էր։ Ամրացվում են կամրջի հենասյուները, […] ...
12:26 30.05.2025
Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ«Բայերի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Գերմանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան: Գերմանացին ստացել է քվեարկողների 29,1 տոկոս ձայները: Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը «Արծաթե խաղակոշիկն» է: Վիրցը 31 խաղում խփել է 10 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում: Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը (20%), իսկ […] ...
12:15 30.05.2025
ՆԳՆ պաշտոնյան մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին՝ ներկայացնելով Հայաստանի փորձըՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները կատարող Նատալի Սահակյանը մայիսի 23-ին առցանց ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանի՝ «Ոստիկանության և հանրության միջև գործընկերության կառուցում. համայնքային ուղղվածությամբ ոստիկանություն և համայնքային ներգրավվածություն» խորագրով պանելային քննարկմանը։ ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածության համար Նատալի Սահակյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայում […] ...
12:07 30.05.2025
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ բացահայտումներըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ, բացահայտել են հարկերից խուսափելու դեպքեր։ Բազմաբնակարան շենք կառուցապատող մի ընկերություն 2023-25 թվականների ընթացքում Երևանի Վրացական փողոցում օտարել է ընդհանուր 134 ավտոկայանատեղի և 1 բնակարան` առուվաճառքի պայմանագրում նշելով իրական արժեքից անհամեմատ ցածր գին։ Այդ կերպ խուսափել է հարկային պարտավորությունից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ […] ...
11:49 30.05.2025
Շիրակի մարզ այցելությունը մեկնարկեցի Արթիկ համայնքի թիվ 4 հիմնանորոգված մանկապարտեզից․ ՓաշինյանՇիրակի մարզ այցելությունը մեկնարկեցի Արթիկ համայնքի թիվ 4 հիմնանորոգված մանկապարտեզից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 243 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...