19:21 29.05.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի Ռեգիստրար Օսվալդո Զավալա Գիլերին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:
Խոսելով Միջազգային քրեական դատարանի կարևորության մասին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Միջազգային քրեական դատարանի հետ և իր ներդրումն ունենալու միջազգային քրեական արդարադատության համակարգի զարգացմանը:
Աննա Կարապետյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգմամբ՝ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո իրականացված աշխատանքները, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթի կազմման, քննարկումների, իրավակիրառ մարմինների աշխատակիցների վերապատրաստումների իրականացման, համագործակցության համապատասխան ուղեցույցի մշակման և այլ ուղղություններով՝ ընդգծելով դրանց շարունակական բնույթը:
Օսվալդո Զավալա Գիլերը բարձր է գնահատել Հայաստանի կողմից այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ձեռնարկված քայլերը՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել անհրաժեշտ աջակցությունն օրենսդրական դաշտի լավարկման և գործուն կառուցակարգերի ներդրման մասով:
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են կառուցողական համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ նպաստելով միջազգային քրեական արդարադատության համակարգի ամրապնդմանը:
11:49 30.05.2025
Շիրակի մարզ այցելությունը մեկնարկեցի Արթիկ համայնքի թիվ 4 հիմնանորոգված մանկապարտեզից․ ՓաշինյանՇիրակի մարզ այցելությունը մեկնարկեցի Արթիկ համայնքի թիվ 4 հիմնանորոգված մանկապարտեզից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 243 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
11:41 30.05.2025
Արտակ Ջումայանը հանդիպել է Արագածոտնի մարզի բժշկական կենտրոնների և ամբուլատորիաների ղեկավարների ու ընտանեկան բժիշկների հետԱռողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Արագածոտնի մարզի բժշկական կենտրոնների և ամբուլատորիաների ղեկավարների ու ընտանեկան բժիշկների հետ: Հանդիպմանը քննարկվել են մարզում դեղապահովման հետ կապված հարցերը, մասնավորապես` անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը: Արտակ Ջումայանն անդրադարձել է դեղապահովմանը` կարևորելով էլեկտրոնային դեղատոմսով դուրսգրումները: Քննարկվել են նաև ծրագրերը, որոնք միտված են առողջության առաջնային պահպանման օղակում կատարվելիք […] ...
11:23 30.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 29-30-ըԲացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խարդախության, 5 դեպք՝ […] ...
11:16 30.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբՄայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
11:10 30.05.2025
«Ավելին, քան արդյունավետություն»․ միջազգային փորձագետները քննարկել են միավորումների դերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության և գիտության գերազանցության ձևավորում միավորումների միջոցով. ավելին, քան արդյունավետություն» խորագրով պանելային քննարկում ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և վերջինիս միջազգային գործընկեր Մյունխենի տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված միջոցառումն ուղղված էր ակադեմիական և գիտական համակարգերի միավորման առաջատար միջազգային փորձի ներկայացմանը, […] ...