16:41 03.08.2018
Տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նախարար Արտակ Զեյնալյանը:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրակարգում ներառված հարցերը վերաբերել են անազատության մեջ գտնվող անձանց՝ արտաքին աշխարհի հետ շփման-հաղորդակցման խնդիրներին, ՔԿՀ-ներում ոչ կանոնադրական հարաբերությունների լուծման հնարավոր ուղիներին:
Զեկույցներով են հանդես եկել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը: Նիստին մասնակցել է նաև ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը:
Նախարար Զեյնալյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ արդարադատության նախարարությունը ակնկալում է մշակել համապատասխան կարգավորումներ և խնդիրների լուծման հստակ մեխանիզմներ՝ հաշվի առնելով անազատության մեջ գտնվող անձանց արտաքին աշխարհի հետ շփման սահմանները:
Խորհրդի անդամները, ի թիվս այլ առաջարկների, առաջարկել են նաև կիրառել խրախուսանքների ինստիտուտը՝ տեսազանգի կամ քրեակատարողական հիմնարկներին կից բացօթյա հանդիպումների տեսքով, ինչը ըստ նրանց ուսումնասիրությունների՝ բավականին տարածված է ԱՊՀ երկրներում:
Կարեն Հակոբյանը Խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ խրախուսանքներ կիրառելու պրակտիկան Հայաստանում ևս կա. եթե նախկինում տեսազանգի հնարավորությունից կարող էին օգտվել միայն օտարերկրացիները, ապա նոյեմբերից անազատության մեջ գտնվող բոլոր անձինք կունենան այդ հնարավորությունը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրացված առաջարկներն ու դրանց իրավական կարգավորումները արդարադատության նախարարություն ներկայացնել նաև գրավոր տարբերակով:
23:50 28.05.2025
Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...
23:43 28.05.2025
Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթըՈւկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...
23:35 28.05.2025
Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացԹեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...
23:26 28.05.2025
Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ ենՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...
23:15 28.05.2025
Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնիԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...
23:06 28.05.2025
Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...