Կառավարությունում քննարկվել են տարածքային կառավարման ոլորտի խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+25.09 oC

Կառավարությունում քննարկվել են տարածքային կառավարման ոլորտի խնդիրները

20:37 23.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տարածքային կառավարման ոլորտի զարգացման հարցեր են քննարկվել:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «ՀՀ տարածքային կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին», «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծերին:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին նախագծերը բերել վերջնական տեսքի և դնել շրջանառության մեջ:

«Յուրաքանչյուր նախարարություն, ելնելով իր քաղաքականությունից, մեր առջև դրված խնդիրներից՝ մարզպետների հետ աշխատանքը շարունակում է կատարել: Մենք դեմ չենք սահմանված 14 չափորոշիչները դարձնել 17 կամ 20, եթե դրանք համապատասխանում են մեր ընտրած չափանիշներին»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2018 թվականին նախատեսվող համայնքների խոշորացման ծրագրերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց

17:48 27.04.2024

Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ: Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնիշխանություն», «պետականություն» […] ...

Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում

17:45 27.04.2024

Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերի 5-ին: «2019թ.  Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Դոհայում։ 2023թ. հոկտեմբերին Կատարի Պետությունը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Երևանում: Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մուհամմադ բին Համադ Սաադ Ալ-Հաջերին (նստավայրը՝ Թեհրան) ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել 2019թ․ ապրիլին: 2021թ. […] ...

Լուվրը կուսումնասիրի «Մոնա Լիզայի» կտավը առանձին սենյակում ցուցադրելու հնարավորությունը

17:21 27.04.2024

Լուվրը կուսումնասիրի «Մոնա Լիզայի» կտավը առանձին սենյակում ցուցադրելու հնարավորությունը

Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավը, որը նաև հայտնի է որպես «Լա Ջոկոնդա», կարող է ցուցադրվել Լուվրի առանձին սենյակում՝ իր ժողովրդականության պատճառով, կարծում է թանգարանի տնօրեն Լորանս դե Կարը։ «Միշտ ամոթ է, երբ այցելուների համար ընդունելության պայմանները համապատասխան չեն, և դա վերաբերում է «Լա Ջոկոնդային», ուստի, մշակույթի նախարարության հետ մտածում ենք այս բարելավման մասին, […] ...

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

10:33 27.04.2024

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ն ապացույցներ է գտել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու Չինաստանի փորձերի մասին։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկին կատարած այցից հետո CNN-ին տված հարցազրույցում։ «Ընդհանուր առմամբ, մենք տեսել ենք ընտրություններին ազդելու և գուցե նույնիսկ միջամտելու փորձերի ապացույցներ: Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս տեսակի գործողությունները հնարավորինս արագ կդադարեցվեն», – ասել է […] ...

Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը․ Փաշինյան

09:09 27.04.2024

Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ բանաձեւն այլեւս անշրջելի […] ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

08:39 27.04.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

BACK_TO_TOP