08:30 02.05.2023
Տղամարդիկ դիետայով երկու անգամ ավելի շատ ճարպ են կորցնում, քան կանայք, պարզել են Էդինբուրգի համալսարանի գիտնականները: Այս տեղեկությունը ներկայացնում է The Sun-ը՝ eLife-ին հղումով:
Գիտնականներն ու բժիշկները բացահայտել են տղամարդկանց համար արդյունավետ նիհարելու գաղտնիքները։ Պարզվել է, որ կանացի սեռական հորմոն էստրոգենը դժվարացնում է կանանց պայքարն ավելորդ կիլոգրամների դեմ՝ միաժամանակ նվազեցնելով կալորիաների ընդունումը։
Չորս շաբաթ տեւած փորձի ընթացքում, որին մասնակցել է 42 մարդ, տղամարդիկ կորցրել են իրենց քաշի միջինը 16 տոկոսը, իսկ կանայք՝ ընդամենը 8 տոկոսը։
Փորձի ընթացքում տղամարդկանց օրական ճաշացանկը սահմանափակվել է 2000 կիլոկալորիայով (2500-ի փոխարեն), կանանցը՝ 1500 կիլոկալորիայով (երկու հազարի փոխարեն)։
Բացի քաշի ավելի մեծ կորստից, տղամարդկանց մոտ արդյունավետությունն ավելի բարձր էր նաև դիետայի միջոցով արյան շաքարի իջեցման հարցում: Սակայն այս միտումը նկատվել է միայն երիտասարդների մոտ։ 45 տարեկանից բարձր տղամարդիկ և կանայք հավասարապես նիհարել են։
«Մենք կարծում ենք, որ դա պայմանավորված է նրանով, որ էստրոգենը նպաստում է պտղաբերության համար ճարպերի կուտակմանը, քանի որ հղիությունը մեծ էներգիա է պահանջում», – ասում է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Ուիլյամ Քոութորնը:
Նա հավելեկ է, որ արական մարմինները բոլոր պայմաններում ունակ են պահպանել նյութափոխանակության բարձր մակարդակը: Քոութորնը հորդորել է չտխրել, եթե սննդակարգը չտաս սպասված արդյունքը, քանի որ ճիշտ սնունդն ամեն դեպքում օգտակար է առողջությանը։
«Մեր ուսումնասիրությունն առաջին անգամ ցույց է տալիս, որ տարիքի հետ տարբերությունները վերանում են: Պարզվում է, որ եթե կանայք չկարողացան ազատվել ճարպերից դիետայի միջոցով իրենց երիտասարդության տարիներին, նրանք կարող են ավելի լավ գործել, երբ մեծանան»,- վերջապես խրախուսել է Քոութորնը:
Նախկինում բժիշկները զգուշացրել էին արագ քաշ կորցնելու նոր մեթոդի պատճառով մազաթափության մասին։ Դիաբետիկների ներարկումների ժամանակ քաշի կորուստը կարող է հանգեցնել մազաթափության:
23:35 28.05.2025
Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացԹեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...
23:26 28.05.2025
Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ ենՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...
23:15 28.05.2025
Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնիԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...
23:06 28.05.2025
Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...
22:56 28.05.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարինՄայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանից «A» խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը: «B» խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, […] ...
22:45 28.05.2025
Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբՀայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Petr Piruncik (@piruncik) ...