17:06 08.05.2024
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ երկրի ներսում տարածքների միջև տրանսպորտային կապը մեծացնելու, հարաբերական տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու և երկրի տարանցիկ ներուժն իրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիրը։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների: Հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Համաձայն ՎԶԵԲ-ի կողմից ներկայացված նախնական գնումների պլանի՝ հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373,0 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:
Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով վարկային համաձայնագրի կնքում՝ 236 մլն եվրո արժողությամբ: Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ. նոյեմբերը:
23:50 28.05.2025
Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...
23:43 28.05.2025
Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթըՈւկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...
23:35 28.05.2025
Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացԹեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...
23:26 28.05.2025
Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ ենՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...
23:15 28.05.2025
Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնիԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...
23:06 28.05.2025
Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...