Իսրայելը հայտարարել է ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացելու ցանկության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+27.09 oC

Իսրայելը հայտարարել է ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացելու ցանկության մասին

09:05 05.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելը ձգտում է հասնել Եվրամիության հետ համագործակցության զարգացման նոր մակարդակի։ Այս մասին Մալթայում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի նախօրեին ԵՄ դիվանագիտության նոր ղեկավար Քաջա Կալլասի հետ հանդիպմանը։

«Մենք ձգտում ենք նոր էջ բացել Եվրամիության հետ մեր հարաբերություններում՝ հիմնված կառուցողական երկխոսության և համագործակցության վրա»,-ասել է Սաարը, ում հայտարարությունները տարածել է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Կալլասի հետ հանդիպումից հետո X-ի իր էջում Սաարը նաև ասել է, որ նրա հետ քննարկել է իրավիճակը Գազայի հատվածի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բերեզովսկին չի բացառել Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը

18:28 28.05.2025

Բերեզովսկին չի բացառել Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հավաքականի հետ, եթե նման հնարավորություն ընձեռվի, «Матч ТВ»-ին հայտնել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ 2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անորոշ ժամկետով արգելել են Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցել։ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները վերջին անգամ հանդիպել էին 2014 թվականին, […] ...

Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել՝ վնասներ հասցնելով տներին

18:17 28.05.2025

Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել՝ վնասներ հասցնելով տներին

Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել, որը Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ է համարվում։ Տորնադոն վնասներ է հասցրել տներին, պոկել է տանիքներ, վնասել է արևային կայանների պանելներ։ Տորնադոն Նահապետավան գյուղում ուղեկցվել է կարկուտով։ ...

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

18:10 28.05.2025

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։ Հանդիսավոր արարողությանը, որը կայացել է Հանրապետության նախագահի նստավայրում, մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բոլորին Հանրապետության տոնի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 28-ի՝ […] ...

SHANTNEWS

18:00 28.05.2025

SHANTNEWS

Երևանում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. կա տուժած

17:53 28.05.2025

Երևանում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Հյուսիս-հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի Հարավարևմտյան թաղամասի տարածքում բախվել են «Nissan X-Trail» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ […] ...

5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

17:36 28.05.2025

5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամ դուրս է եկել Գերմանիայի Լայպցինգ քաղաքում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ։ Մեդալների համար Եվրոպայի առաջնությունում կպայքարեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը: ...

BACK_TO_TOP