Իսրայել-Գազա սահմանին կրկին բախումներ են. կա 4 զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+17.09 oC

Իսրայել-Գազա սահմանին կրկին բախումներ են. կա 4 զոհ

19:55 21.04.2018

Պաղեստինցիների և Իսրայելի զինված ուժերի միջև վերջին բախումների հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ 1 դեռահաս: Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը խստորեն քննադատել է Իսրայելի զինուժի կողմից դեռահասի սպանությունը և հետաքննություն պահանջել:

Պաղեստինցիները տասնյակ օդապարիկներ են ուղարկել սահմանային արգելապատնեշի մոտ, որոնցից մի քանիսում եղել են շշառումբեր:

Արդեն չորս շաբաթ է՝ հազարավոր ցուցարարներ հավաքվում են Գազայի սահմանին: Ընդհանուր առմամբ, վերջին շաբաթների ընթացքում 38 պաղեստինցի է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Իսրայելը հայտարարել է, որ կրակ է բացել միայն անհրաժեշտության դեպքում, որպեսզի պաշտպանի իր սահմանը և կանխի բռնությունը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ վարչապետը

19:38 08.05.2024

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ վարչապետը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մայիսի 8-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիսավոր նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխշահավետ գործակցությունն ու կապերը և ձգտում հետագայում եւս պահպանել դրանք։ «ԵԱՏՄ-ն այսօր […] ...

Ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

18:56 08.05.2024

Ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նախարար Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաև […] ...

Հայաստանի և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ

18:46 08.05.2024

Հայաստանի և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ

Մայիսի 7-ին տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և Օմանի Սուլթանության Քաղաքացիական ավիացիայի իշխանության Օդային տրանսպորտի ղեկավար Սալիմ Համեդ Սաիդ Ալ Հուսեյնի գլխավորությամբ։ Բանակցությունների արդյունքում գործընկեր պետությունների ավացիոն իշխանությունների միջև ստորագրվել է հանդիպումների արձանագրություն և նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA» ընկերություն

18:26 08.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA» ընկերություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում այցելել է «Սիլիկոնային հովիտ» և շրջայց կատարել «NVIDIA» ընկերությունում: Կազմակերպության փոխնախագահ Ռիև Լիպարիտյանի և տնօրեն Վերժին Քարաօգլուի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը ծանոթացել է ընկերության կողմից կազմակերպված ցուցադրությանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու «NVIDIA» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսոն Հուանգը հանդիպման ընթացքում բարձր են գնահատել կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև […] ...

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում սպասվող հանդիպումը

17:25 08.05.2024

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում սպասվող հանդիպումը

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում սպասվող հանդիպմանը։ «Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու […] ...

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը

17:00 08.05.2024

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը։ Կայացել է համապարփակ քննարկում և փաստաթղթերի ստորագրում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ ի շարունակություն 2023թ. հոկտեմբերին Հունգարիայի նախարարի՝ Երևան կատարած այցի: Ի թիվս այլ հարցերի, ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու մայրաքաղաքներում հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանությունների մակարդակով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ, […] ...

BACK_TO_TOP