Լավրովն իմ իմացած ամենաուժեղ դիվանագետն է. Սալոմե Զուրաբիշվիլի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Լավրովն իմ իմացած ամենաուժեղ դիվանագետն է. Սալոմե Զուրաբիշվիլի

01:08 20.12.2018

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զորաբիշվիլին 2014թ․ հյուրընկալվել է Tabula TV-ի «Դժվար մարդու հետ» հաղորդմանը։ Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ։

-Ամենաուժեղ դիվանագետը, ում հետ երբևէ շփվել եք:

-Լավրովը: Միանշանակ Լավրովը: Շատ պրոֆեսիոնալ է: Անկախ մեր դիմակայությունից, միշտ կարողանում էր գտնել ընդհանուր հետաքրքրություններ:

Միշտ հաճելի է շփումը նման մարդու հետ, որովհետև զգում ես, որ հասկանում է յուրաքանչյուր խոսքդ՝ ասածդ, ենթատեքստը:

-Ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ դիտողություններ ունեք «Վրացական երազանք»-ի գործունեության վերաբերյալ:

Երկրում օրենքի գերակայություն գրեթե չկա: «Արդարադատության վերականգնում»-ը սխալ արտահայտություն է: Երկրում պետք է գործի օրենք: Պետք է լինի «կմախք», որի վրա կառուցվի մայր օրենքն ու ունենա գերակա դիրք: Պետք է լինի դատարան ու դատարանի վճիռ… Ես այդտեղ կարող էի օգտակար լինել ժողովրդին, սակայն ո՛չ քաղաքական վերնախավը, ո՛չ ընդդիմությունը չհամարձակվեց  աջակցել  ինձ՝ որևէ ձևով  ժողովրդին ծառայելու համար:

-Ո՞վ ազատեց Ձեզ ԱԳ նախարարի պաշտոնից:

-Ձևականորեն ինձ ԱԳ նախարարի պաշտոնից ազատել է խորհրդարանը՝ ընդամենը 90 րոպեում, երբ ես ակամա հայտնվեցի «1937 թ․» դատարանում: Ինչո՞ւ՝ չգիտեմ: Դա ինձ համար ամենամեծ հարվածն էր: Այդ ժամանակ խորհրդարանում նախագահում էր Նինո Բուրջանաձեն:

Այն ժամանակ միամտորեն հավատում էի, թե Սաակաշվիլին չգիտի, թե ինչ է կատարվում խորհրդարանում: Չգիտեի, որ այդ ամենի հետևում մեկ մարդ է կանգնած: Գնացի նրա մոտ և ասացի. «Իմ կարծիքով, հանձին ինձ՝ Ձեզ հետ պայքարում են ԽՍՀՄ-ի «մնացուկները»: Եթե Դուք այժմ ինձ չպաշտպանեք, չասեք,որ Դուք եք ինձ  հրավիրել Ֆրանսիայից,հաջորդը Դուք կլինեք»:

-Ինչպե՞ս էիք զվարճանում Ֆրանսիայում: Մարխուանա ծխե՞լ եք:

-Մարխուանա չեմ օգտագործել: Սակայն մեկական անգամ փորձել եմ և՛ մարիխուանա, և՛ կոկաին: Մարիխուանան չհավանեցի: Փորձել  եմ ԱՄՆ-ում՝ ընկերական շրջապատում, ասացին պարտադիր է՝ համաձայնեցի: Հետո հանկարծ նկատեցի, որ ամեն մեկը մի անկյունում ինքն իրեն ծիժաղում է, ծամածռվում… Իսկ կոկաինից ոչինչ չհասկացա: Ընդհանրապես չազդեց:

Ի դեպ, խոսելով Վրաստանում մարիխուանայի և այլ թմրամիջոցների օտագործման տեմպերի աճի մասին, Զուրաբիշվիլին նկատել էր ,որ Վրաստանում դրանց օգտագործումն օտար երկրների համեմատ սոցիալական բնույթ է կրում՝ կապված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը

23:50 28.05.2025

Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը

2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...

Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը

23:43 28.05.2025

Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը

Ուկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

23:35 28.05.2025

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

23:26 28.05.2025

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

23:15 28.05.2025

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

ԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:06 28.05.2025

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...

BACK_TO_TOP