Միխայիլ Պիոտրովսկին Երևանի պատվավոր քաղաքացի դարձավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+27.09 oC

Միխայիլ Պիոտրովսկին Երևանի պատվավոր քաղաքացի դարձավ

14:40 08.10.2019

Երևանի ավագանու որոշմամբ` այսօր Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Ավագանու անդամ Արսեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ց ելնելով է նման որոշում կայացվում, ինչպիսի՞ կապ կա Պիոտրովսկու ու Երևան քաղաքի միջև:

Նրան տեղեկացրին, որ Պիոտրովսկին մայրական կողմից Ջանփոլադյան է, Հայաստանի հետ միշտ եղել է կապը: Ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանն էլ հայտնեց.

«Նա երևանցի է, ծնվել է այստեղ, երկար ժամանակ ապրել է այստեղ, նաև ուղիղ կապ կա Էրեբունի թանգարանի և Էրմիտաժում ներկայացվող, հանրահռչակվող ուրարտական մեր ժառանգության միջև: Այն, որ նույն ջատագովությամբ ու հոգատարությամբ ժառանգվել էր իր ղեկավարության պարագայում, դա ևս կարևոր դեր ունի, ինչպես և իր անձնական ու մասնագիտական կապը ԳԱԱ հնագիտության թևի, փորձագիտական կենտրոնի և այլնի հետ»:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ տեղեկացրեց՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ իրենք փաստացի զգացին, թե ինչ առանձնակի ուշադրություն է դարձվում հենց ուրարտական հավաքածուին, այն ուրույն կերպով ներկայացվում է ամեն անգամ: Մարությանը հայտնեց՝ հենց ինքը՝ Պիոտրովսկին, հետաքրքրվել է՝ ինչ վիճակում է Կարմիր բլուրը, իրենք ներկայացրել են վիճակը, նրան հրավիրել աշնանը այցելել, ծանոթանալ կատարված աշխատանքներին:

Վերջինս էլ պատրաստակամորեն ընդունել է հրավերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի հետ սահմանազատմամբ ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունն ու նվազեցնում խոցելիությունը. ՀՀ փոխվարչապետ

17:27 28.05.2025

Ադրբեջանի հետ սահմանազատմամբ ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունն ու նվազեցնում խոցելիությունը. ՀՀ փոխվարչապետ

Ադրբեջանի հետ իրականացվող սահմանազատմամբ Հայաստանն ամրապնդում է իր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը: Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը: Ես հուսով եմ, որ այն կանոնակարգի համապատասխան կիրականացվի։ Չեմ […] ...

Հանրապետական մաղթանք՝ Հանրապետության տոնի առիթով

17:19 28.05.2025

Հանրապետական մաղթանք՝ Հանրապետության տոնի առիթով

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և բարօր կյանքի համար: […] ...

Հայաստանի Առաջին Հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Տիգրան Ավինյան

17:10 28.05.2025

Հայաստանի Առաջին Հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Տիգրան Ավինյան

Հանրապետության տոնի առթիվ ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը միասնական ոգով պաշտպանեց իր ապրելու և անկախ լինելու իրավունքը։ 1918 թվականի այդ վճռորոշ օրերը դարձան նոր պետականության հիմք, որ ծնվեց պայքարից, հավատից ու նպատակային […] ...

10․000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:00 28.05.2025

10․000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից խոշոր չափերով՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող […] ...

Լարվածությունը Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է․ ՌԴ պաշտպանության նախարար

16:54 28.05.2025

Լարվածությունը Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է․ ՌԴ պաշտպանության նախարար

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը շարունակում է պահպանվել։  Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի խոսքերին:  «Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է», – ասել է Բելոուսովը՝ նշելով Մոսկվայի շահագրգռվածությունը Բաքվի և Երևանի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Նա հավելել է, որ […] ...

Աբրամովիչը «Չելսին» դարձրեց «Ռեալի» մակարդակի ակումբ․ Ժերեմի

16:48 28.05.2025

Աբրամովիչը «Չելսին» դարձրեց «Ռեալի» մակարդակի ակումբ․ Ժերեմի

Մադրիդի «Ռեալի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ժերեմի Նժիտապը կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի մասին, գրում է Советский спорт-ը: «Աբրամովիչը շատ լավ մարդ է: Նա «Չելսիին» վերաբերվում էր ինչպես սեփական երեխային: Այն ժամանակ աշխարհում ընդամենը մի քանի թոփ ակումբ կար: Ռոմանը փոխեց ֆուտբոլը, նրանից հետո այլ գործարարներ սկսեցին ներդրումներ կատարել: Աբրամովիչը «Չելսին» […] ...

BACK_TO_TOP