Ինչո՞ւ ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները՝ Մոգերինիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+27.09 oC

Ինչո՞ւ ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները՝ Մոգերինիին

19:40 19.02.2018

Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորներ նամակ են հղել Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, որում հարցրել են, թե ինչո՞ւ Վրաստանում և Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչները երբեք չեն այցելել Լեռնային Ղարաբաղ` չնայած իրավական բոլոր հիմքերի առկայությանը: Այս մասին հայտնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը:

Նախաձեռնության հեղինակը դանիացի պատգամավոր Անդերս Վիստիսենն է: Նամակի հեղինակները նաև հետաքրքրվել են` որքանո՞վ են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը և ԵՄ բարձր ղեկավարությունը հաշվի առնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը, քանի որ դա կարևոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Եվրոպական պատգամավորներին ցուցաբերած նախաձեռնության համար: Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանն առանց որևէ միջազգային իրավական հիմքի ստեղծել է այսպես կոչված «սև ցուցակ»-ը, որն օգտագործում է շանտաժի համար, մասնավորապես` արևմտյան քաղաքական և հասարակական գործիչների այցելությունները Լեռնային Ղարաբաղ կանխելու համար:

«Ադրբեջանը օգտագործում է բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղը մեկուսացնելու իր քաղաքականությունը իրականացնելու համար` նպատակ ունենալով խոչընդոտել Լեռնային Ղարաբաղում միջազգային կառույցների ներգրավվածությունը»,- ասել է Կարապետյանը:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված ձևաչափը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, որն ընդունում են նաև հակամարտող կողմերը, սակայն շեշտել է, որ Եվրոպական Միությունը կրթական և մարդասիրական ծրագրեր է իրականացնում տարածքաշրջանում հակամարտության այնպիսի գոտիներում, ինչպիսիք են Հարավային Օսեթիան և Աբխազիան: «Եվ մենք դեռ բացատրություն չունենք, թե ինչո՞ւ Եվրոպական Միությունը Արցախում նման ծրագրեր չի իրականացրել կամ չի լսել այնտեղ ապրող մարդկանց»,- ընդգծել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավարը:

Նրա խոսքով` այն փաստը, որ Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորները բարձրաձայնել են այս հարցերի մասին, ցույց է տալիս, որ ԵՄ օրենսդիրներն ավելի շատ են տեղեկացվել Արցախի ժողովրդի սոցիալական ու տնտեսական մեկուսացման մասին, և նրանց սկսել է անհանգստացնել ԵՄ-ի պասիվ պահվածքը: «Այս հարցերը շատ կարևոր են, որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ են Եվրոպական Միության պաշտոնյաները խուսափել Արցախ այցելելուց, քանի որ դա առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու լավագույն միջոցն է»,- խոսքը եզրափակել է Կարապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

15:07 27.04.2024

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

Շուշիի շրջանի Ղայբալու (հայկական անվանումը՝ Ղայբալիշեն) գյուղի մերձակայքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների […] ...

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

12:36 27.04.2024

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Ես քիչ առաջ ներկայացրել եմ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ կապված»,-գրել […] ...

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

22:09 26.04.2024

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

Այսօր Աղդամում կայացել է  «Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի» փակման պաշտոնական արարողությունը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Համատեղ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել էր 2020 թվականի դեկտեմբերին Աղդամի շրջանում, որի նպատակն էր հետևել հրադադարի ռեժիմին, իսկ իրականում սա թուրքերի համար հնարավորություն էր լեգիտիմ ներկայություն ապահովել Արցախում: Ադրբեջանի համար էլ հնարավորություն էր թուրքերի […] ...

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել

13:11 26.04.2024

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել

Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից տեղադրելով տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները հեռացնում Լեռնային Ղարաբաղի կառավարական շենքի հայատառ գրություններն ու զինանշանը։ «Լեռնային Ղարաբաղում […] ...

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը

12:44 26.04.2024

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Տեղի է ունեցել կենտրոնի փակման հանդիսավոր արարողություն։ Նշվում է, որ արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Լևենթ Էրգյունը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի […] ...

Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

23:44 25.04.2024

Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

Ապրիլի 25-ին Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։ Զեկույցին հաջորդեց քննարկում Բունդեսթագի մարդու իրավունքների, արտաքին հարաբերությունների, իրավական հարցերի, տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովների անդամ պատգամավորների մասնակցությամբ։ Ներկա էին Բունդեսթագի բոլոր խմբակցությունների պատգամավորներ։ Քննարկումը վարում […] ...

BACK_TO_TOP