ԱՊՀ գործընկերներին ներկայացվել են քրեակատարողական համակարգում իրականացված և նախատեսվող բարեփոխումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

ԱՊՀ գործընկերներին ներկայացվել են քրեակատարողական համակարգում իրականացված և նախատեսվող բարեփոխումները

18:32 29.03.2024

Մարտի 29-ին առցանց եղանակով անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի VIII նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի Հանրապետությունների, ԱՊՀ գործադիր կոմիտեի և հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչները։

Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը, գլխավոր մասնագետներ Ռաֆայել Հարությունյանը և Արմեն Հովսեփյանը։

Արտակ Սարգսյանը միջազգային գործընկերներին ծանոթացրել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների մասնագիտական գիտելիքների վերազինմանը և համակարգի կառուցվածքային փոփոխություններին ուղղված աշխատանքներին։ Մասնավորապես ներկայացվել են 2024 թվականի ապրիլից մեկնարկող ծառայողների ատեստավորման նոր համակարգը, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծված օպերատիվ վարչությունը, որի գործունեությունը տեղեկությունների կենտրոնացված հավաքագրման հնարավորություն է ստեղծում՝ առավել վերահսկելի դարձնելով օպերատիվ իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում։ Բացի այդ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նախատեսվում է պիլոտավորել անձնակազմի կարողությունների զարգացման ծրագիր, ըստ որի՝ ներկայում գործող երկու բաժինների փոխարեն ստեղծվելու է անվտանգային կառավարման նոր ստորաբաժանում, ինչը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել ՔԿՀ-ների թե´ արտաքին, թե´ ներքին անվտանգության ապահովումը։

Նիստին քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկներում ծայրահեղականության և ահաբեկչության տարածմանը հակազդելու օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները և ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր։

Возможно, это изображение 7 человек, телевизор, отдел новостей и текст

Возможно, это изображение телевизор, карта и текст

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

11:44 28.04.2024

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցում են ՀՀ 10 մարզի և Երևան քաղաքի դպրոցականները: ...

Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

11:12 28.04.2024

Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 73 տարեկանում մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։ Այս մասին հայտնում են նրա հարազատները: Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու՝ կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի […] ...

Փրկարարները Գութանասարից իջեցրել են քաղաքացիներին. նրանցից մեկը կոտրել է ոտքը

11:00 28.04.2024

Փրկարարները Գութանասարից իջեցրել են քաղաքացիներին. նրանցից մեկը կոտրել է ոտքը

Ապրիլի 27-ին՝ ժամը 19:59-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի վերջնամասից չորս քաղաքացի ոտքով բարձրացել է Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է. քաղաքացուն սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացիներին սարից իջեցրել […] ...

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

10:30 28.04.2024

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Երեկ՝ ժամը 17:27-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ: Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:10 28.04.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Սուրենյան

10:00 28.04.2024

Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Սուրենյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008 թվականին՝ + 35 աստիճան տաքություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP