Ղազախստանի գործարար առաքելության հետ քննարկվել են կրթական տեխնոլոգիաների և թվայնացման բնագավառում համագործակցության հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

Ղազախստանի գործարար առաքելության հետ քննարկվել են կրթական տեխնոլոգիաների և թվայնացման բնագավառում համագործակցության հեռանկարները

18:52 29.03.2024

Մարտի 26-29-ը գործարար առաքելությամբ Ղազախստանից Հայաստան են ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտները ներկայացնող ավելի քան 20 ընկերությունների ներկայացուցիչներ։

Ղազախստանի Հանրապետության գործարար առաքելության ներկայացուցիչներն այսօր հյուրընկալվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, Աստանայի դիվանագիտական ​​ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը, Ղազախստանի մի շարք տնտեսվարողներ:

Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանն ընդգծել է երկու երկրների համագործակցության մեծ ներուժը հատկապես ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են կրթական տեխնոլոգիաների բնագավառում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները, թվային տեխնոլոգիաների կիրառումը նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում վարչարարության թվայնացման և գործընթացների ավտոմատացման հնարավորությունը, ինչպես նաև կրթության թվայնացման բնագավառում փոխհամագործակցությունը՝ մասնավոր ընկերությունների հետ համագործակցության հեռանկարով:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը տեղեկացրել է՝ ՀՀ-ում վերջին տարիներին կրթության ոլորտում թվայնացման ուղղությամբ նկատելի աշխատանք է կատարվել: Արդեն իսկ թվայնացված են սովորողների ընդունելության, հաստատությունից հաստատություն տեղափոխման, գնահատման, ուսուցիչների ատեստավորման, ավարտական վկայականների` ատեստատների տրամադրման և մի շարք այլ գործընթացներ:

Ղազախական կողմի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրի փորձը՝ ընդգծելով, որ իրենք համագործակցում են Ղազախստանի լուսավորությոն նախարարության հետ:

Կողմերը կարևորել են համագործակցությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում թվայնացման գործընթացների, կրթության ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացման, համատեղ ծրագրային նախաձեռնությունները՝ պատրաստակամություն հայտնելով այդ ուղղությամբ առաջարկներ մշակել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն

12:25 28.04.2024

Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն

Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Սամուել Տոնոյանի վարած «Jeep Grand Cherokee» և Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Արտակ Տերտերյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային […] ...

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

11:44 28.04.2024

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցում են ՀՀ 10 մարզի և Երևան քաղաքի դպրոցականները: ...

Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

11:12 28.04.2024

Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 73 տարեկանում մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։ Այս մասին հայտնում են նրա հարազատները: Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու՝ կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի […] ...

Փրկարարները Գութանասարից իջեցրել են քաղաքացիներին. նրանցից մեկը կոտրել է ոտքը

11:00 28.04.2024

Փրկարարները Գութանասարից իջեցրել են քաղաքացիներին. նրանցից մեկը կոտրել է ոտքը

Ապրիլի 27-ին՝ ժամը 19:59-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի վերջնամասից չորս քաղաքացի ոտքով բարձրացել է Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է. քաղաքացուն սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացիներին սարից իջեցրել […] ...

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

10:30 28.04.2024

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Երեկ՝ ժամը 17:27-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ: Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:10 28.04.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

BACK_TO_TOP