Ի՞նչն է Հայաստանում գրավում Չինաստանին. բացառիկ հարցազրույց Շանթ հեռուստաընկերությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+22.09 oC

Ի՞նչն է Հայաստանում գրավում Չինաստանին. բացառիկ հարցազրույց Շանթ հեռուստաընկերությանը

17:00 09.09.2017

Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը կարևոր ձեռքբերում է համարել Չինաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը մեկ աստիճանով խորացնելու և բարձր մակարդակի հարաբերություններ ձևավորելու փաստը: Ըստ նրա՝ պաշտպանության նախարարի այցը հայ-չինական կապերը պաշտոնապես ամրապնդելու քայլ էր, որը արտահայտվեց նաև ձեռք բերված պայմանավորվածություններով ու ստորագրված փաստաթղթերով: Այդ մասին նա ասել է Հորիզոնին տված բացառիկ հարցազրույցում՝ ամփոփելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան:

Սերգեյ Մանասարյանը նշել է, որ ռազմական համագործակցության շրջանակում մոտ 150 հայ սպա մասնագիտական կրթություն է ստանում այդ երկրի ազգային պաշտպանության ակադեմիայում: Այն համարվում է ոչ միայն Չինաստանի, այլև աշխարհի մակարդակով հիմնական կրթական կառույցներից մեկը: Չինացի զինվորականները իրենց հերթին վերցնում են հայկական բանակի փորձը: Վիգեն Սարգսյանի այցի շրջանակում Չինաստանի պաշտպանության նախարարի հետ սեպտեմբերի 4-ին ստորագրվեց ռազմական անհատույց աջակցության պայմանագիր: Հայաստանի դեսպանը մատնանշել է նաև տնտեսական, մշակութային ու քաղաքական գործակցության գործոնները:

Թեև Հայաստանն ու Չինաստանը առնվազն հավասարազոր չեն տարածքի, տնտեսական հնարավորությունների, առավել ևս բնակչության թվաքանակի առումով,  դեսպան Մանասարյանի խոսքով, բանակցությունների ժամանակ չինական կողմը այդ տարբերություններին ուշադրություն չի դարձնում՝ շեշտելով սերտ գործընկերության ցանկություն բոլոր բնագավառներում: Հայաստանը հետաքրքիր է Չինաստանին, ընդամենը պետք է գտնել այդ հետաքրքրությունները կյանքի կոչելու ճիշտ ձևեր:

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 4 -8 ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գտնվում էր Չինաստանում: Այցի շրջանակում երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրեցին Ռազմական աջակցության մասին պայմանագիր: Բացի ռազմական ոլորտից, Չինաստանն ու Հայաստանը համագործակցում են նաև տնտեսական ոլորտում: Տնտեսության ոլորտում Չինաստանը Հայաստանի թիվ երկու գործընկերն է: ՀՀ  ԱԳՆ վերջին տվյալներով՝  տարեկան արտահանումը կազմել է 165 մլն դոլար, ներմուծումը՝ 316 մլն դոլար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:10 28.04.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Սուրենյան

10:00 28.04.2024

Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Սուրենյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008 թվականին՝ + 35 աստիճան տաքություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

00:10 28.04.2024

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

Այսօր՝ ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի և նրա երկրորդ կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ա․ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ունի երկու որդի՝ Արտակը և Սևակը։ ...

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:58 27.04.2024

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Ապրիլի 26-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի ունեցավ գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծեց Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ Եկեղեցու գործունեության վերաբերյալ բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչների հարցերին

21:55 27.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ Եկեղեցու գործունեության վերաբերյալ բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչների հարցերին

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն տիար Վազգեն Յակուբյանի և Բրազիլիայի ՀԲԸՄ մշակութային գծով տնօրեն տիար Նորայր Շահինյանի։ Հանդիպմանը տիար Յակուբյանը, նշել է, որ հյուրերի՝ Հայաստան այցի նպատակն է ի մոտո […] ...

61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է

21:31 27.04.2024

61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է

Երևանի քաղաքապետարանը շարունակում է պատմել Երևանի մարդկանց մասին. այս անգամ շարքի հերոսը 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն է, ով արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է: Մանրամասները՝տեսանյութում: ...

BACK_TO_TOP