«Լույս» հիմնադրամի ուսանողների նամակը Սերժ Սարգսյանին տգեղ խրատ է. Վիգեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+23.09 oC

«Լույս» հիմնադրամի ուսանողների նամակը Սերժ Սարգսյանին տգեղ խրատ է. Վիգեն Սարգսյան

10:59 23.04.2018

Ինչպես հայտնի է, ապրիլի 21-ին «Լույս» հիմնադրամի շրջանավարտները նամակ էին ուղղել վարչապետ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով չգնալ իր խոստմանը հակառակ և հետ կանգնել ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու քայլից: Այսօր հրավիրված մամուլի  ասուլիսի ժամանկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նամակին և ասել, որ ուսանողների քայլը մի մասին  համար PR էր, մյուս մասի համար վախ՝ ընթացող գնացքից ուշանալու, իսկ երրորդ խմբի համար՝ անորոշության մեջ ինչ-որ բան ցույց տալու միջոց է: 

«Ճիշտ է, 570 շրջանավարտներից 60 որոշել են խրատ կարդալ վարչապետի գլխին, բայց դա էլ, երևի, բնական է՝ լավ կրթություն են ստացել, իրավունք են իրանց վերապահում, ըտեց լինումա: Էդ նույն 60 հոգու հետ ես հանդիպել եմ նաև «Սասնա ծռեր»-ի ժամանակ և չհասկացա, թե ինչ են ուզում: Ես կարծում եմ, որ դա տգեղ խրատ էր, որովհետև «Լույս» հիմնադրամի շրջանավարտները երբեք առիթ չունեն վարչապետի հետ չհանդիպելու, ցանկացած մեկ զանգ բավարար է, որպեսզի վարչապետը 60 շրջանավարտ Լույսի միջաժամանկ ընդուներ և մտահոգությունների մաիսն խոսեր»:

Սարգսյանը հիշեցրել,է, որ երբ  սկսում էին «Լույս» հիմնադրամի ծրագիրը 8 հոգի էր սովորում աշխարհի լավագույն բուհերում: Հիմա ամեն տարի ընդունվում է 100-ից ավելի քաղաքացի՝ առանց որևէ պայմանի: ՀՀ պաշտպանության նախարաի խոսքերով՝ հենց Սերժ Սարգսյանն է կարողացել  ոչ պետական միջոցներով  ձևավորել հիմնադրամ, որը հնարավորություն է տվել  հարյուրավոր քաղաքացիների աշխարհի լավագույն  բուերում անվճար կրթություն ստանալ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

11:12 28.04.2024

Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 73 տարեկանում մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։ Այս մասին հայտնում են նրա հարազատները: Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու՝ կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի […] ...

Փրկարարները Գութանասարից իջեցրել են քաղաքացիներին. նրանցից մեկը կոտրել է ոտքը

11:00 28.04.2024

Փրկարարները Գութանասարից իջեցրել են քաղաքացիներին. նրանցից մեկը կոտրել է ոտքը

Ապրիլի 27-ին՝ ժամը 19:59-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի վերջնամասից չորս քաղաքացի ոտքով բարձրացել է Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է. քաղաքացուն սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացիներին սարից իջեցրել […] ...

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

10:30 28.04.2024

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Երեկ՝ ժամը 17:27-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ: Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:10 28.04.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Սուրենյան

10:00 28.04.2024

Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Սուրենյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008 թվականին՝ + 35 աստիճան տաքություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

00:10 28.04.2024

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

Այսօր՝ ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի և նրա երկրորդ կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ա․ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ունի երկու որդի՝ Արտակը և Սևակը։ ...

BACK_TO_TOP