Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող, և վնասվել 3 ավտոմեքենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+20.09 oC

Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող, և վնասվել 3 ավտոմեքենա

13:30 23.04.2018

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող, և վնասվել 3 ավտոմեքենա

«Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Երևան ճանապարհի ՃՈ անշարժ պահակակետի մոտից «դեմքի շրջանի սալջարդ, երկու ատամների կոտրվածք, գանգոսկրի կոտրվածք` հարցականով», «կրծքավանդակի աջ կեսի սալջարդ, որովայնի տրավմա» և «ձախ ստորին վերջույթի մկանների ձգվածություն» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել ոստիկանության 3 ծառայող:
Պարզվել է, որ ժամը 15։30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի ՃՈ անշարժ պահակակետում, ծառայություն իրականացնելու ընթացքում, «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցների կողմից նրանք ծեծի են ենթարկվել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Նույն օրը «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 20։40-ին բուժօգնության են դիմել ոստիկանության ևս 2 ծառայող` «ձախ սրունքի սալջարդ» և «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշումներով: Պարզվել է, որ վերը նշված ծառայողները վնասվածքները ստացել են «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցների կողմից, Աշտարակ-Երևան ճանապարհի ՃՈ անշարժ պահակակետի մոտ ծեծի ենթարկվելու հետևանքով: Դրանից բացի՝ ցուցարարների կողմից վնաս է պատճառվել նաև ՃՈ անշարժ պահակակետի մոտ կայանված, ոստիկանության հաշվեկշռում գտնվող «ՈւԱԶ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես և Աշտարակի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ»մակնիշի ավտոմեքենան»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նաև հողորդվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

00:10 28.04.2024

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

Այսօր՝ ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի և նրա երկրորդ կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ա․ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ունի երկու որդի՝ Արտակը և Սևակը։ ...

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:58 27.04.2024

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Ապրիլի 26-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի ունեցավ գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծեց Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ Եկեղեցու գործունեության վերաբերյալ բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչների հարցերին

21:55 27.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ Եկեղեցու գործունեության վերաբերյալ բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչների հարցերին

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն տիար Վազգեն Յակուբյանի և Բրազիլիայի ՀԲԸՄ մշակութային գծով տնօրեն տիար Նորայր Շահինյանի։ Հանդիպմանը տիար Յակուբյանը, նշել է, որ հյուրերի՝ Հայաստան այցի նպատակն է ի մոտո […] ...

61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է

21:31 27.04.2024

61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է

Երևանի քաղաքապետարանը շարունակում է պատմել Երևանի մարդկանց մասին. այս անգամ շարքի հերոսը 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն է, ով արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է: Մանրամասները՝տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին

20:36 27.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» (ԴՀԽ) հասարակական կազմակերպության անդամներին։ Հանդիպմանը ԴՀԽ-ի նախագահ տիար Գուրգեն Մելիքյանը Հայոց Հայրապետին ներկայացրել է կազմակերպության նպատակներն ու ծրագրերը՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունը նորաստեղծ խորհրդի արդյունավոր գործունեության համար։ Իր հայրական օրհնությունը բերելով ՀԿ-ի անդամներին՝ Նորին Սրբություն […] ...

Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ

20:09 27.04.2024

Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է նաև Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP