Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

14:33 11.09.2017

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով: Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին սեպտեմբերի 10-ին հատել է Լեհաստան-Ուկրաինա սահմանը:

Լվովի մարզի «Շեգինի» անցակետում սահմանապահներն ու իրավապահները փակել են ճանապարհը, սակայն Սաակաշվիլին իր հարյուրավոր աջակիցների հետ ճեղքել է շրջափակումը և մտել Ուկրաինայի տարածք: Քաղաքական գործչին ուղեկցել են Գերագույն ռադայի պատգամավորներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

Սահմանը հատելուց հետո Միխայիլ Սաակաշվիլին ուղևորվել է Լվով: Ուշ երեկոյան Լվովի կենտրոնական հրապարակում քաղաքական գործիչը լրագրողներին հայտնել է, որ առայժմ կմնա քաղաքում և կսպասի իր ընտանիքին: Իր վերադարձը Սաակաշվիլին տոնել է լվովյան ռեստորաններից մեկում՝ Լվովի քաղաքապետի հետ միասին:

Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ նշելով, որ ինքն արգելել է սահմանապահներին և ոստիկաններին զենք և ուժ կիրառել զանգվածային ակցիաների մասնակիցների հանդեպ: Նա նաև նշել է, որ Սաակաշվիլիի կողմից սահմանի ապօրինի հատման ժամանակ 16 սահմանապահներ եվ ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել:

Տեղի ունեցածի կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պետությունը Միխայիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակում պետք է գործի իրավական դաշտում, ոչ թե քաղաքական: Պորոշենկոն նաև հույս է հայտնել, որ Միխայիլ Սաակաշվիլին նույնպիսի եռանդով կվերադառնա Վրաստան, ինչպես Ուկրաինա էր ձգտում:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Միխայիլ Սաակաշվիլիին զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից 2017-ի հուլիսին՝ պատճառաբանելով, որ քաղաքացիություն ստանալու դիմումում Սաակաշվիլին կեղծ տվյալներ էր ներկայացրել: Մասնավորապես՝ քաղաքական գործիչը չէր նշել, որ Վրաստանում իր նկատմամբ քրեական գործ է հարուցված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քենիայում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել

20:52 27.04.2024

Քենիայում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել

Առնվազն 76 մարդ է մահացել Քենիայում վերջին երկու ամսում հորդառատ և երկարատև անձրևներից առաջացած սողանքների և ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնել է Քենիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իսահակ Մաիգուա Մվաուրան: «Վերջին 12 ժամվա ընթացքում ևս 12 մարդ է մահացել՝ անձրևների հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասցնելով 76-ի: Պետք է պատրաստվել էլ ավելի ուժեղ անձրևների»,– մեջբերում է Agence […] ...

Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը

20:45 27.04.2024

Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը

Մեկ անձի համար խորովածի մեկ բաժինը չպետք է լինի 150 գրամից ավելի, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել, «ՌԻԱ Նովոստիին» ասել է առողջության առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։ «Մեկ անձի համար շիշ խորովածը չպետք է լինի ավելի քան 150 գրամ, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել […] ...

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում

20:27 27.04.2024

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում

NickyPappagiorgio մականունով Reddit-ի օգտատերը ֆորումում տեղադրել է 1950-ականներին արված լուսանկար, որը կարելի է համարել ուշադրությունը շեղած տղայի մասին հայտնի մեմի նախատիպը։ Լուսանկարում իր ընկերուհու հետ փողոցով քայլող երիտասարդը հետ է նայում կողքով անցնող սպիտակ զգեստով աչքի ընկնող շիկահերին։ «Իդա Մորգանը գրավեց իմ ուշադրությունը՝ Ֆրեմոնտ փողոցում իր կեցվածքով: Լուսանկարն արվել է մոտ 1958 թվականին։ Մորգանը թագադրվել […] ...

Գիտնականները պարզել են, որ այրվող քաղցկեղածին նյութերը արյան մեջ ներծծվում են մաշկի միջոցով

20:18 27.04.2024

Գիտնականները պարզել են, որ այրվող քաղցկեղածին նյութերը արյան մեջ ներծծվում են մաշկի միջոցով

Բիրմինգհեմի և Բրունելի համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, որ բոցավառվող քաղցկեղածին քիմիական նյութերը կարող են ներծծվել մաշկի մեջ և ներթափանցել արյան մեջ շփումից հետո 24 ժամվա ընթացքում: Հետազոտությունը հրապարակվել է Environment International (EnvInt) գիտական ​​ամսագրում: Հրդեհաշիջող նյութերը լայնորեն օգտագործվում են տարբեր ապրանքների արտադրության մեջ, քանի որ դրանք նյութերին հրակայուն հատկություններ են հաղորդում: Այս նյութերը ավելացվում […] ...

Փարիզում ընդդեմ Ուկրաինային աջակցելու և հանուն ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու երթ է անցկացվել

19:39 27.04.2024

Փարիզում ընդդեմ Ուկրաինային աջակցելու և հանուն ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու երթ է անցկացվել

Փարիզում աջակողմյան Patriots կուսակցության կոչով տեղի է ունեցել «Հանուն խաղաղության» հանրահավաքը՝ ընդդեմ Ուկրաինային ֆինանսական միջոցներ հատկացնելու և հանուն ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Այսօր մենք ամեն ինչ կշտկենք՝ վերջ տալով ստրկության և պատերազմի խորհրդանիշին, պատռելով ՆԱՏՕ-ի այս դրոշը», – հանրահավաքում հայտարարել է «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն և պատռել ՆԱՏՕ-ի և ԵՄ […] ...

Սիդնեյում տղամարդը փորձել է ներխուժել ինքնաթիռի բեռնախցիկ

19:18 27.04.2024

Սիդնեյում տղամարդը փորձել է ներխուժել ինքնաթիռի բեռնախցիկ

Սիդնեյի օդանավակայանում մի տղամարդ վազել է թռիչքուղու վրա և փորձել բեռնախցիկի միջով մտնել ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։ Աղբյուրի համաձայն՝ իրավախախտին հաջողվել է վազել դեպի Sri Lanka Airlines ավիաուղի, որը պատրաստվում էր միջազգային թռիչքի: Տեսանյութում ֆիքսված է այն պահը, երբ օդանավակայանի աշխատակիցներն ու ոստիկանները բերման են ենթարկում տղամարդուն։ Ըստ հրապարակման՝ ենթադրաբար, վերջինս […] ...

BACK_TO_TOP