Մտադիր ենք Սփյուռքի ներուժն օգտագործել պետական կառավարման գործում. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+23.09 oC

Մտադիր ենք Սփյուռքի ներուժն օգտագործել պետական կառավարման գործում. Փաշինյան

14:29 21.05.2018

Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված է, որ, օրինակ, նախարարի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է վերջին 4 տարում լինել միայն ՀՀ քաղաքացի։ Սա, ՀՀ վարչապետի խոսքերով, արդարացված չէ։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է USC institute of Armenian studies-ի կազմակերպած համաժողովի տեսակապի ընթացքում։

«Մենք կարծում ենք, որ այս կարգավորումը չի արտահայտում մեր ազգային ձգտումները։ Եվ կարծում ենք, որ այս սահմանափակումը ստեղծում է արհեստական խոչընդոտներ Սփյուռքի ներգրավվածության համար։ Մենք մտադիր ենք այս արգելքները վերացնել, որպեսզի հնարավորություն ունենանք Սփյուռքի ներուժը օգտագործել պետական կառավարման և պետական որոշումների կայացման գործում»,– հայտարարել է ՀՀ վարչապետը։

ԱՄՆ-ում անցկացված խորհրդաժողովի մասնակիցները մեծ ոգևորությամբ ու ծափահարություններով են ընդունել Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

10:30 28.04.2024

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Երեկ՝ ժամը 17:27-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ: Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:10 28.04.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Սուրենյան

10:00 28.04.2024

Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Սուրենյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008 թվականին՝ + 35 աստիճան տաքություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

00:10 28.04.2024

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

Այսօր՝ ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի և նրա երկրորդ կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ա․ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ունի երկու որդի՝ Արտակը և Սևակը։ ...

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:58 27.04.2024

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Ապրիլի 26-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի ունեցավ գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծեց Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ Եկեղեցու գործունեության վերաբերյալ բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչների հարցերին

21:55 27.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ Եկեղեցու գործունեության վերաբերյալ բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչների հարցերին

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն տիար Վազգեն Յակուբյանի և Բրազիլիայի ՀԲԸՄ մշակութային գծով տնօրեն տիար Նորայր Շահինյանի։ Հանդիպմանը տիար Յակուբյանը, նշել է, որ հյուրերի՝ Հայաստան այցի նպատակն է ի մոտո […] ...

BACK_TO_TOP