15:47 26.02.2022
Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մարզի տարբեր բնակավայրերում պահում կամ կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկանության և Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները փետրվարի 24-ին խուզարկություններ են կատարել Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում, ինչպես և Գուգարք ու Մարգահովիտ գյուղերում։
Միջոցառումները արդյունք են տվել։ Հայտնաբերվել են չորս ատրճանակ, ինքնաշեն ինքնաձիգ, որսորդական հրացան, տարբեր տրամաչափի և հրազենների 126 փամփուշտ, նռնակ, նռնակի պայթուցիչ, սառը զենք, մահակ, պլաստամասե տարաներով վառոդ, մեթադոնի լուծույթ, հոգեներգործուն հաբեր, 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և այլն։ Բացի այդ, հայտնաբերվել են մեքենայի մասեր ու տնտեսական ապրանք, որոնք, նախնական տվյալներով, գողացված են։
Խուզարկություններից հետո քրեական ոստիկանության, Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Լոռիում՝ հայտնաբերելով 22 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, սառը զենքեր, մահակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բերման է ենթարկվել 52 անձ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
22:45 28.05.2025
Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբՀայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Petr Piruncik (@piruncik) ...
22:36 28.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք, արդյոք դա ինչ-որ բան կնշանակի, բայց մենք լավ բանակցություններ ենք վարում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլ՝ Իրանի միջուկային […] ...
22:26 28.05.2025
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Մեծ Բրիտանիայի դեսպանՄեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր մասնակցել է Սարդարապատում կայացած միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձին։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից: Դեսպան Ջոն Գալագերն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ էի մասնակցել այսօրվա միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը»։ 🇬🇧🇦🇲 Congratulations to all Armenians on the day of […] ...
22:17 28.05.2025
Ինչո՞ւ է Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը ընդհուպ աշխարհաքաղաքական կարևորություն ստացել․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ՝ հեղինակային նոր ֆիլմի մասինԱյսօր «Հորիզոնի» հիմնական թողարկումից հետո «Շանթ» ՀԸ-ի եթերում ցուցադվելու է Արտյոմ Երկանյանի նոր վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Երուսաղեմում հայկական ներկայությանն ու ժառանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց հաղթահարմանն ուղված ջանքերին: Ֆիլմի մասին «Հեռանկարը» զրուցել է հեղինակի՝ մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Ինչո՞ւ է Երուսաղեմում հայկական ներկայության ու ժառանգության թեման այսքան կարևոր, ինչո՞ւ է […] ...
22:09 28.05.2025
Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ փուլՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլի խաղում հաղթել է ավստրիացի Սեբաստիան Օֆներին։ Մրցաշարը տեղի է ունեցել Փարիզում։ Խաղն ավարտվել է 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Երրորդ փուլում Խաչանովը կհանդիպի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի և ամերիկացի Թոմի Փոլի միջև խաղի հաղթողի հետ։ ...