Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ռազմավարական գործընկերության բոլոր հիմնական ուղղությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ռազմավարական գործընկերության բոլոր հիմնական ուղղությունները

18:48 27.04.2022

Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ): Փախանցում է aliq.ge-ն։

Նշվում է, որ նախարարները ողջունել են Վրաստանի արտգործնախարարի այցը Բաքու և հույս հայտնել, որ բարձր մակարդակի սերտ կապերը կնպաստեն Վրաստանի և Ադրբեջանի միջև ավանդական բարեկամության հետագա ամրապնդմանը։

«Նախարարները վերանայել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության բոլոր հիմնական ուղղությունները։ Նրանք գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվել են աշխարհում և տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ հաշվի առնելով գլոբալ անվտանգության միջավայրն ու մարտահրավերները, ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և կայուն զարգացման կարևորությունը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ նախարարները բարձր են գնահատել երկու երկրների տնտեսական, էներգետիկ, առևտրային և տրանսպորտային կապերը։ Դրանց թվում էին միջազգային նշանակության Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, Հարավային բնական գազի միջանցքի նախագծերը և այլն.

«Կողմերի կարծիքով՝ դրանք մեծացնում են Վրաստանի ու Ադրբեջանի գրավչությունը և մեծ ներուժ ունեն էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության ապահովման առումով։ Նախարարները գոհունակություն են հայտնել համավարակի տնտեսական վերականգնման հետևանքով երկրների միջև աճող առևտրաշրջանառության կապակցությամբ և հույս հայտնել, որ ոլորտային հաջող համագործակցությունը և կանոնավոր տնտեսական ձևաչափերի անցկացումը էլ ավելի կամրապնդեն առկա առևտրի մակարդակը։ Ուշադրության կենտրոնում էր զբոսաշրջությունը՝ որպես երկու երկրների առաջնահերթություն, և այս առումով համագործակցության լավ հնարավորությունները»:

Ըստ տեղեկության՝ նախարարները քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի միջև մշակութային, կրթական և ազգամիջյան կապերը և ողջունել տարբեր նախագծերի միջոցով այդ կապերի հետագա խորացմանն ուղղված ջանքերը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

23:35 28.05.2025

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

23:26 28.05.2025

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

23:15 28.05.2025

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

ԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:06 28.05.2025

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

22:56 28.05.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

Մայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանից «A» խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը: «B» խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, […] ...

Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

22:45 28.05.2025

Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Petr Piruncik (@piruncik) ...

BACK_TO_TOP