ՄԱԿ-ի զբոսաշրջային կազմակերպության Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

ՄԱԿ-ի զբոսաշրջային կազմակերպության Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը

19:33 27.04.2022

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեան որոշել է ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը՝ կապված  Ուկրաինայում հատուկ գործողության հետ։ Որոշումն ընդունվել է Մադրիդում՝  կայացած արտահերթ ժողովում։ Այս մասին հայտնի է դարձել չորեքշաբթի՝ ապրիլի 27-ին, Իսպանիայի արդյունաբերության, առևտրի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի հաղորդագրությունից։

Չորեքշաբթի ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել էր ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու մտադրության մասին։

«UNWTO-ի Գլխավոր ասամբլեան որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը՝ կապված Ուկրաինայում շարունակվող ռազմական հարձակման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կայքը նաև նշում է, որ Ռուսաստանի ժամանակավոր կասեցման վերաբերյալ  հաստատված բանաձևը ներկայացրել են Գերմանիան, Ավստրիան, Բուլղարիան, Կիպրոսը, Խորվաթիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Ճապոնիան, Լիտվան, Մալթան, Հյուսիսային Մակեդոնիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Չեխիան, Ռումինիան և Ուկրաինան։

«Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզովան մեկնաբանել է UNWTO-ից Ռուսաստանի դուրս գալը։ Նրա խոսքերով՝ զբոսաշրջությունը մի ոլորտ է, որտեղ կարելի է հասկանալ ժողովուրդների փոխըմբռնումը։ Միաժամանակ, «Ռոստուրիզմի» ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը մնում է միջազգային զբոսաշրջային ասպարեզում, և գործակալությունը բաց է բոլոր երկրների հետ երկխոսության համար և կշարունակի համագործակցել օտարերկրյա գործընկերների հետ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

23:35 28.05.2025

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

23:26 28.05.2025

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

23:15 28.05.2025

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

ԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:06 28.05.2025

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

22:56 28.05.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

Մայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանից «A» խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը: «B» խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, […] ...

Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

22:45 28.05.2025

Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Petr Piruncik (@piruncik) ...

BACK_TO_TOP