«Հայաստանի կույրերի միավորման» մի շարք անդամներ պահանջում են վարչության անդամների հրաժարականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+23.09 oC

«Հայաստանի կույրերի միավորման» մի շարք անդամներ պահանջում են վարչության անդամների հրաժարականը

14:07 06.08.2018

«Կույրերի միավորման» երկու տասնյակից ավելի անդամներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանում Ավետիք Իսահակյանի արձանի հարևանությամբ: Նրանք պահանջում էին միավորման վարչության անդամների հրաժարականը: Տեսողական խնդիրներ ունեցող ցուցարարների խոսքերով՝ միությունը անարդյունավետ է կառավարվում: Բացի այդ, ըստ նրանց, միությանը պատկանող տարածքներ վարձակալության են տրվում, սակայն գումարները գրպանվում են։ Չարաշահումների ահազանգով նրանք իրավապահ մարմինների ուշադրությունն են հրավիրում՝ պահանջելով աուդիտ:

«Կույրերի միավորման» փոխնախագահ Մարտին Սարգսյանը SHANTNEWS.AM-ին ասաց՝ եթե հրաժարական տանք, միությունը կաթվածահար կլինի: «Իսկ մենք՝ միավորման անդամներս, եկել ենք փրկելու միավորումը, ոչ թե կաթվածահար անելու: Հավաքվել ենք կույրերի իրավունքները պաշտպանելու: Միավորումը հիմա մի քանի մարդու ձեռքում է: Նրանց գրավոր ներկայացրինք, որ ամբողջ կազմի հրաժարականն ենք ուզում, բայց հրաժարական տվեց միայն 91-ամյա նախագահը՝ Աբել Հակոբյանը»,- ասաց միավորման անդամներից մեկը:

Տեսողական խնդիրներ ունեցող անձինք Իսահակյանի արձանի հարակից տարածքից ուղղվել են «Կույրերի միավորման» շենք ու նախագահի պաշտոնակատարին հորդորել հրաժարական ներկայացնել:

«Հստակ գրված է, որ նախագահի հրաժարականի դեպքում հրավիրվում  է նախագահության նիստ, որը պարտավոր է հրաժարականի 40-րդ օրը կազմակերպել վարչության նիստ: Նիստը կլինի, նախագահ կընտրեն՝ ում ցանկանում են: Ես ցանկություն չունեմ: Դրանից բացի՝ նախագահն ի պաշտոնե պետք է լինի հաշմանդամ: Ես նախագահ դառնալ չեմ կարող, որովհետև տեսողության մարդ եմ»,- ասաց «Կույրերի միավորման» նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրոնտիկ Դանիելյանը:

Վարչության կազմի հրաժարականը պահանջողները, ըստ կարգի, պետք է իրականացնեն ստորագրահավաք՝ միավորման անդամների՝ նվազագույնը՝ 1/3-րդի մասնակցությամբ: Միայն այդ դեպքում կհրավիրվի վարչության արտահերթ նիստ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Մեծ Բրիտանիայի դեսպան

22:26 28.05.2025

Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Մեծ Բրիտանիայի դեսպան

Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր մասնակցել է Սարդարապատում կայացած միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձին։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից: Դեսպան Ջոն Գալագերն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ էի մասնակցել այսօրվա միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը»։ 🇬🇧🇦🇲 Congratulations to all Armenians on the day of […] ...

Ինչո՞ւ է Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը ընդհուպ աշխարհաքաղաքական կարևորություն ստացել․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ՝ հեղինակային նոր ֆիլմի մասին

22:17 28.05.2025

Ինչո՞ւ է Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը ընդհուպ աշխարհաքաղաքական կարևորություն ստացել․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ՝ հեղինակային նոր ֆիլմի մասին

Այսօր «Հորիզոնի» հիմնական թողարկումից հետո «Շանթ» ՀԸ-ի եթերում ցուցադվելու է Արտյոմ Երկանյանի նոր վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Երուսաղեմում հայկական ներկայությանն ու ժառանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց հաղթահարմանն ուղված ջանքերին: Ֆիլմի մասին «Հեռանկարը» զրուցել է հեղինակի՝ մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Ինչո՞ւ է Երուսաղեմում հայկական ներկայության ու ժառանգության թեման այսքան կարևոր, ինչո՞ւ է […] ...

Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ փուլ

22:09 28.05.2025

Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ փուլ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլի խաղում հաղթել է ավստրիացի Սեբաստիան Օֆներին։ Մրցաշարը տեղի է ունեցել Փարիզում։ Խաղն ավարտվել է 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով՝  Խաչանովի օգտին։ Երրորդ փուլում Խաչանովը կհանդիպի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի և ամերիկացի Թոմի Փոլի միջև խաղի հաղթողի հետ։   ...

SHANTNEWS

22:00 28.05.2025

SHANTNEWS

«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ բախվել են «Hyundai Elantra»-ն և «Lexus RX350»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնի վրա

21:49 28.05.2025

«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ բախվել են «Hyundai Elantra»-ն և «Lexus RX350»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնի վրա

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում Իսակովի պողոտա և Աթենք փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Մկրտիչ Յ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և 61-ամյա Հակոբ Բ․-ի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ գազոնի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ […] ...

ՀՀ Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Չեխիայում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

21:37 28.05.2025

ՀՀ Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Չեխիայում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի, չեխական և գործընկեր այլ պետությունների մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, […] ...

BACK_TO_TOP