Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել Միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին. Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել Միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին. Զախարովա

17:44 29.12.2022

Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը միանալու հարցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու մասին լուրերը փաստերով հիմնավորված չեն և չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Դիվանագետը հայտնել է, որ եթե նման հայտարարություններ արվում են առանց փաստերի, և միևնույն ժամանակ նշում են երկիրը և պահանջներ են ներկայացնում նրան, ապա դա պետք է հիմնավորել փաստերով։

«Կա՞ն փաստեր: Ինչպե՞ս է հարկադրվել: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել… Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին։ Այս կարգի բոլոր հայտարարություններին գնահատականներ տրվել են», – ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ նույնը կարելի է ասել այն լուրերի համատեքստում, թե Մոսկվան Երևանին պարտադրում է միջանցք տրամադրել Ադրբեջանին:

«Սա կեղծիք է, որի մասին նույնպես բազմիցս խոսվել է։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ուղիներ, այդ թվում՝ Հայաստանի հարավում երկաթուղային գծով երթևեկության վերականգնման հետ կապված հարցեր։ Այս աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չի վիճարկվում ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի կողմից, այն է, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով դրանք անցնում են», – ընդգծել է Զախարովան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

23:26 28.05.2025

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

23:15 28.05.2025

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

ԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:06 28.05.2025

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

22:56 28.05.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

Մայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանից «A» խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը: «B» խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, […] ...

Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

22:45 28.05.2025

Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Petr Piruncik (@piruncik) ...

Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ

22:36 28.05.2025

Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք,  արդյոք դա ինչ-որ բան կնշանակի, բայց մենք լավ բանակցություններ ենք վարում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլ՝ Իրանի միջուկային […] ...

BACK_TO_TOP