23:16 30.10.2023
Ղազախական Goal.kz-ն անդրադարձել է «Աստանայի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի խաղին։
«Ղազախստանի Պրեմիեր լիգայի ամենաթերագնահատված ֆուտբոլիստը։ Կամո Հովհաննիսյանը Գրիգորի Բաբայանի գլխավորությամբ դարձել է «Աստանայի» առաջատարներից մեկը։ Պաշտպանն աչքի է ընկնում արագությամբ անընդհատ գրոհներին միանալով։ Արդյունքում՝ եվրագավաթների 3 խաղում նա 2 գոլ է խփել»,- Կամո Հովհաննիսյանի մասին գրել է Goalkz-ն։
Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 18 խաղի և կատարել 3 գոլային փոխանցում։ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Կամո Հովհաննիսյանը 3 խաղում խփել է 2 գոլ։
22:45 28.05.2025
Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբՀայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Petr Piruncik (@piruncik) ...
22:36 28.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք, արդյոք դա ինչ-որ բան կնշանակի, բայց մենք լավ բանակցություններ ենք վարում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլ՝ Իրանի միջուկային […] ...
22:26 28.05.2025
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Մեծ Բրիտանիայի դեսպանՄեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր մասնակցել է Սարդարապատում կայացած միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձին։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից: Դեսպան Ջոն Գալագերն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ էի մասնակցել այսօրվա միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը»։ 🇬🇧🇦🇲 Congratulations to all Armenians on the day of […] ...
22:17 28.05.2025
Ինչո՞ւ է Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը ընդհուպ աշխարհաքաղաքական կարևորություն ստացել․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ՝ հեղինակային նոր ֆիլմի մասինԱյսօր «Հորիզոնի» հիմնական թողարկումից հետո «Շանթ» ՀԸ-ի եթերում ցուցադվելու է Արտյոմ Երկանյանի նոր վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Երուսաղեմում հայկական ներկայությանն ու ժառանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց հաղթահարմանն ուղված ջանքերին: Ֆիլմի մասին «Հեռանկարը» զրուցել է հեղինակի՝ մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Ինչո՞ւ է Երուսաղեմում հայկական ներկայության ու ժառանգության թեման այսքան կարևոր, ինչո՞ւ է […] ...
22:09 28.05.2025
Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ փուլՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլի խաղում հաղթել է ավստրիացի Սեբաստիան Օֆներին։ Մրցաշարը տեղի է ունեցել Փարիզում։ Խաղն ավարտվել է 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Երրորդ փուլում Խաչանովը կհանդիպի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի և ամերիկացի Թոմի Փոլի միջև խաղի հաղթողի հետ։ ...